Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ վստահության ճգնաժամ չկա․ Վալենտինա Մատվիենկո

Հունիս 06,2025 17:54

«Երբ ասում են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ վստահության ճգնաժամ է, ես նման զգացողություն չունեմ։ Ինչպես ՌԴ-ն՝ Հայաստանն էլ ցույց տվեց իր շահագրգռվածությունը՝ ընդլայնելու երկկողմ համագործակցությունը»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Նա տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ իր «շատ երկար հանդիպումը» բովանդակալից, կառուցողական ու շատ ընկերական էր։

ՌԴ պաշտոնյան մանրամասներ պատմեց Նիկոլ Փաշինյանի հետ իր զրույցից։ Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը ողջույններ է փոխանցել Վլադիմիր Պուտինին, ասել է, որ ինքը եւ Պուտինը միշտ ունեցել են ու կունենան կառուցողական բովանդակային հարաբերություններ։

Հիշեցնենք, այսօր Երեւանում ընթանում է հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովը, որին մասնակցում էր նաեւ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Մինչ այդ ՌԴ պաշտոնյան մասնակցել էր ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների 39-րդ նիստին։ Վալենտինա Մատվիենկոն Երեւանում է գտնվում պաշտոնական այցով։

Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30