Արթուր Պողոսյանը 2025 թվականի հունիսի 6-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
ՀՀ պետական բյուջեից 2024 թվականի համար Քննչական կոմիտեին հատկացվել է 18.9 մլրդ ՀՀ դրամ, որից կատարվել են շուրջ 16.8 մլրդ ՀՀ դրամի ծախսեր:
Արթուր Պողոսյանը նշել է, որ 2023 թվականի համեմատ Քննչական կոմիտեի ծախսերն աճել են 8.6%-ով կամ 1.3 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության հաստիքների ավելացմամբ և «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծմամբ:
Արթուր Պողոսյանը ներկայացրել է «Քննչական ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացված 7 միջոցառումները՝ ընդգծելով, որ բյուջետային ֆինանսավորման հիմնական մասը՝ շուրջ 17.6 մլրդ ՀՀ դրամ, կազմել են «Քրեական գործերով վարույթների իրականացում» միջոցառմանն ուղղված հատկացումները, որի կատարողականը կազմել է 15.5 մլրդ ՀՀ դրամ:
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտե