Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Ի՞նչ էին ստորագրել տալիս այսօր հոխորատացող Փաշազադեին 1993թ. փետրվարի 6-ին Մոնթրեոյում։
1993թ. փետրվարի 8-ին Հայոց Վեհափառ Վազգեն Առաջինը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի աջակցությունը հարկադրում է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին ստորագրել համատեղ մի հայտարարության տակ, որով վերջինս հայտարարում է, որ Արցախի հակամարտությունը չունի կրոնական բնույթ։
Սա կարևոր էր նրանով, որ այդ հայտարարությամբ Փաշազադեն խայտառակվեց Իսլամական կոնֆերանս կազմակերպության առաջ, քանի որ մինչ այդ նշված կազմակերպություն իրականացնում էր հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու քարոզչություն։
Ամենայն Հայոց Վեհափառի այս ձեռքբերումը հնարավոր չէր լինի առանց Հայաստանի այդ պահի ղեկավարության բացահայտ աջակցության։
Կարդացեք նաև
Գլխավոր լուսանկարում համատեղ հայտարարության ստորագրման պահն է։