Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը ողջունել է Վալենտինա Մատվիենկոյին, կարևորելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը

Հունիս 06,2025 20:55

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։

Նախագահը ողջունել է Վալենտինա Մատվիենկոյին և պատվիրակության անդամներին՝ կարևորելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված պատմական կապերի, փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։

Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու կառուցողական համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ ընդգծելով միջխորհրդարանական փոխգործակցության, տնտեսական համագործակցության և մշակութային կապերի զարգացման կարևորությունը։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև աշնանը Ռուսաստանում նախատեսված «Հայկական մշակույթի օրեր» միջոցառմանը՝ կարևորելով նման նախաձեռնությունների դերը ժողովուրդների միջև փոխըմբռնման և մշակութային երկխոսության խթանման գործում։

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30