Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր ոչ մի ասածը չկարողացաք ապացուցել․․․ Մի տող էլ ավելացրու ու դիմիր դատարան․ Արմինե Օհանյանի պատասխանը Փաշինյանին

Հունիս 06,2025 22:50

Այսօր «Հրապարակ» օրաթերթը հոդված է հրապարակել «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով, որին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է դատի տալ լրատվականին։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ, որ ապացուցվի, որ ընտանեկան եւ հոգեւոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են եւ ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։

Այս առիթով նաեւ պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։

Թող Գարեգին Բ–ն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին եւ Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։

Հ․Գ․ Հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլեւս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին»:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ պատասխանել է վարչապետին՝ գրելով․ «Այսինքն, դու հարցադրումներ անելու իրավունք ունես, կաթողիկոսին ամեն օր կարող ես հարցնել` ասա` կուսակրո՞ն ես, թե չէ…իսկ «Հրապարակի» հոդվածագիրը նման իրավունք չունի…դու եւ կինդ կարող եք տարիներ շարունակ չապացուցված մեղադրանքներ հրապարակել տարբեր անձանց, այդ թվում մի երկու օր առաջ` Բորիս Մուրազիի մասին… կարող եք հայտարարել, որ սրբազանները մանկապիղծ են, 12 հազար դասալիք կա երկրում, նախկինները երեխաներ են վաճառել, Արցախում օտար գործակալներ են գործել… ձեր ոչ մի ասածը չկարողանաք ապացուցել, իսկ մի Նորայր Մարտիրոսյան իրավունք չունի իր լսածը հրապարակել եւ հռետորական հարցադրումներ անել… Մի տող էլ ավելացրու ստատուսիդ` ինչի` Հայաստանում կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի…ու դիմիր դատարան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Կեցցես, Արմինե Օհանյան, ջախջախիչ է։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30