Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք

Հունիս 07,2025 10:00

Հին Կտակարանում կա «Մնացորդաց» բաժինը (այլ ազգեր, այդ թվում՝ ռուսները, паралипоменoн հունարեն բառը չեն թարգմանել). այսինքն՝ այն, ինչ նախորդ պատմություններից դուրս է մնացել: Դե, Փաշինյանի համար էլ գլխավոր հերոսը Քոչարյանն է. այն, ինչ նախորդ պատմություններից դուրս էր մնացել, նա ժամանակ առ ժամանակ վերապատմում է:

Լինում են պահեր, երբ ես Հայաստանի երկրորդ նախագահի մասին մոռանում եմ: Դա հոգեբանության մեջ կոչվում է պաշտպանական ռեակցիա. մենք փորձում ենք մոռանալ տհաճ իրադարձությունները կամ տհաճ դեմքերին՝ մեր գլխում «հարմարավետության գոտի» ստեղծելու համար: Իհարկե, եթե օբյեկտիվ լինենք, ապա կարող ենք արձանագրել, որ այն տհաճությունները, որոնք պատճառել է Քոչարյանը, չեն համեմատվի այն աղետների հետ, որոնք մեր գլխին բերել է ներկայիս վարչապետը:

Բայց երկար ժամանակով Քոչարյանին մոռանալ չի հաջողվում, որովհետեւ գրեթե ամեն օր եթե ոչ անձամբ Փաշինյանը, ապա նրա քարոզիչները, ֆեյքերը, ՔՊ-ականները եւ այլք մեջտեղ են բերում ու վերապատմում են այս կամ այն «մնացորդային» պատմությունը՝ իրենց «հերոսի» նկատմամբ հասարակության մի լայն շերտի ատելությունը մշտապես վառ պահելու համար:

Թե ինչի համար է դա արվում, դա էլ մեծ գաղտնիք չէ. որ հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի, որ Քոչարյանից բացի, Փաշինյանը կարող է որեւէ այլ ընդդիմախոս ունենալ: 2021 թվականին այդ ռազմավարությունն իրեն արդարացրեց, եւ այժմ իշխանությունները փորձում են գնալ նույն ճանապարհով: «Քեզ Փաշինյանը դուր չի՞ գալիս: Ըհը՞, ուրեմն դու ուզում ես, որ Քոչարյանը վերադառնա»՝ այդպիսի մեկնաբանություններ ես կարդում եմ բոլոր հարթակներում:

Սակայն խիստ կասկածում եմ, որ Քոչարյանին «ուռճացնելն» այս անգամ կօգնի: Նախ՝ 5 տարում ի հայտ են եկել այլ ուժեր, այլ գործիչներ: Երկրորդ՝ նույն ժամանակահատվածում իշխանության վարքն այնպիսին էր, որ շատերը, կարծում եմ, կգերադասեն Քոչարյանին՝ միայն թե ներկայիս կառավարիչներից ազատվեն:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Այսօրվա աշխարհի տերերն անարդար են, նրանց գործելակերպը հիշեցնում է վաշխառություն՝ սրանք սկզբից գրավում են ժողովրդի սեփականություն հանդիսացող ստրատեգիական ռեսուրսը, դառնում են այդ ռեսուրսի մենաշնորհը, հետո վաշխառուական տոկոսերով էլ նույն ժողովրդի վրա էլ վաճառում են այդ ժողովրդի սեփականությունը: Սա զուտ պարազիտական համակարգ է եւ նախատեսված է անգրագետ կկուներից կրիտիկական զանգված կազմող ժողովուրդների համար: Եթե մի օր ասենք Լոռվա աշխարհի խմելու ջուրը դառնա ինչ որ օտարի ազդեցության հայ ազգանունով օլիգարխի մասնավոր սեփականությունը, էս օլիգարխը Լոռվա աշխարհի ժողովրդին ՝՝լավություն կանի եւ ջրով կապահովի՝՝, բայց վաշխառուական տոկոսներով: Հիմա պարազիտ օլիգա՞րխն է մեղավոր, որ անգրագետ կկուներն ընտրությունների ժամանակ իրենց որոշիչ ձայնով ընտրում են իրենց նման անգրագետ կկուներին բարձր պետական պաշտոններում: Չէ՛, մեղավորը միջին խավն է, որը հասկանում է, որ եթե անգրագետ կկուները երկիրը ղեկավարեն, երկիրը վարի կգնա կկուների, օլիգարխների եւ նույն միջին խավի հետ միասին, իսկ եթե երկիրը ղեկավարեն միջին խավի ներկայացուցիչները, կփրկվեն բոլորը: Եթե միջին խավի քաղաքացին ասում է, թե քաղաքականությունը կեղտոտ բան է եւ դրանով չեմ զբաղվի, դա նույնն է, թե ռազմական կրթություն ունեցող սպան ասի, թե պատերազմը վատ բան է, ես դրանով չեմ զբաղվի: Ով կկու չի եւ օլիգարխ չի, այլ միջին խավն է, նրա քաղաքացիական պարտականությունն է ամենաքիչը մասնակցել ընտրություններին եւ ընտրել իր խավի ներկայացուցչին: Հենց ընտրություններում հաղթեց միջին խավը, սա համակարգը կշտկի, կկուներից միջին խավ կդաստիարակի ու կկրթի, իսկ օտարի շահերը պաշտպանող օլիգարխներից կդաստիարակի եւ կկրթի ազգային շահերը պաշտպանող մեծահարուստների:
    Ինչպե՞ս դաստիարակել կկվին: Եթե վաշխառուն փոքր լավութուն է անում քաղաքացուն ու հետո իր լավությունը քաղաքացու ՝քթից է հանում՝, ապա ազգային միջին խավը կկվից փոքր լավություն է ակնկալում ու ստանում եւ այդ փոքր լավության դիմաց մեծ լավություն է տալիս: Բոլորս դեպի ընտրություններ եւ մեր սեփական օրինակով սկսենք դաստիարակել ու կրթել մեր անչափ սիրելի կկուներին ու օլիգարխներին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30