Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Կոստա Ռիկայի հավաքականին

Հունիս 07,2025 10:20

ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում այսօր ուժերը չափեց Կոստա Ռիկայի հետ:

Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 86:62 հաշվով։

Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվեց հանդիպման լավագույն բասկետբոլիստ։ Նա այս խաղում վաստակել է 21 միավոր, 4 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում, 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Բարձր արդյունավետ խաղ ցուցադրեց նաև Արտյոմ Թավակալյանը, ով վաստակել է 18 միավոր, կատարել 3 արդյունավետ փոխանցում, և 5 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:

Թիմերի միջև երկրորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին՝ Գլենդելում: Խաղը կմեկնարկի տեղի ժամանակով ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6։00-ին):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30