Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել սրբազան․ Սրանց հեղափոխությունից հետո պայմանները հարմար չեն մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելու համար, թե չէ կոչնչացնեին․ «Հրապարակ»

Հունիս 07,2025 11:20

«2020 թվականից եմ ասել, որ այս մարդիկ 3 թշնամի ունեն՝ Արցախը, սփյուռքը եւ հայ եկեղեցին»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հարձակմանը, ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Հոգեւորականները կոռումպացված էին, կոռումպացված հոգեւորականներին պիտի բացահայտեին, պիտի բացահայտեին շվայտ, ցոփ կյանքով ապրող հոգեւորականներին, կոռումպացված հոգեւորականներին պիտի ծնկի բերեին, եւ, անշուշտ, օխլոսը ծափահարել էր` այս ինչ լավ բան է անում: Նրանք, որոնք անբացատրելի, անիմաստ, տգետի, հիմարի` այս բառերն ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, այդ տգետի, հիմարի նման ատում են քահանաներին, հոգեւորականներին՝ առանց հասկանալու, թե ինչու են ատում: Ատում են, որովհետեւ պարզապես ունեն inferiority complex՝ ստորադաս լինելու բարդույթ: Քանի որ տեսնում են, որ իրենց  ինտելեկտով, պատմությամբ, խորքով, լայնքով, տարածքով գերազանցում են այս սքեմավորները: Պատկերացնո՞ւմ եք, սքեմավորը գերազանցում է ինչ-որ մեկին իր ինտելեկտով: Բա կարելի՞ է սա հանդուրժել, որովհետեւ իրենց մտածումի մեջ սքեմավորը պետք է լինի միջնադարյան խավարամիտ, չզարգացած, մինչեւ հիմա երեւի էլեկտրականությունից հեռու, մոմի լույսի տակ ապրող, էշի կամ ջորիի վրա նստած, ոտաբոբիկ քայլող, եւ հանկարծ պարզվում է` այս մարդիկ ինտելեկտ ունեն, գիտելիք ունեն, աշխարհի լավագույն համալսարանները գերազանց ավարտած մարդիկ են»,- շեշտեց Միքայել Աջապահյանը:

Ցանկացած հեղափոխություն հենվում է այս ստոր խավի վրա, որը ոչինչ չգիտի, ատելությունից բացի, միակ բանը, որ կարողանում է անել՝ ատելությունն է: «Սրանց հեղափոխությունից հետո պայմանները հարմար չեն մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելու համար, թե չէ՝ կոչնչացնեին: Պատկերացրեք, թե ինչ հաճույքով կոչնչացնեին, ինչ հաճույքով կստորագրեին մահվան դատավճիռը Միքայել սրբազանի, Բագրատ սրբազանի, բայց պայմանները հարմար չեն, եւ, ստիպված, իրենց ատելությունը պիտի դրսեւորեն այս ձեւով»,- ասաց Սրբազանը:

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30