Լրահոս
Օրվա լրահոսը

Լիահույս եմ, որ մեր խորհրդարանական հույսերը կարդարացվեն և չեն հիասթափեցնի հարյուր հազարավոր մեր հայրենակիցների՝ «օր առաջ իշխանափոխության» ակնկալիքները․ Արտակ Զաքարյան

Հունիս 07,2025 15:01

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանը թրքահպատակությունից ու ակնհայտ կործանումից զերծ պահելու այսօրվա լեգիտիմ բանաձևն է՝ 6+2+28+18…

Այս թվերից յուրաքանչյուրի բաղկացուցիչ միավորը գիտակից, պատասխանատու, հայրենասեր, խիզախ ու ազնիվ մարդն է, ով ճակատագրի բերումով և Աստծո նախախնամությամբ այսօր կրում է ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը:

Լիահույս եմ, որ մեր խորհրդարանական հույսերը կարդարացվեն և չեն հիասթափեցնի հարյուր հազարավոր մեր հայրենակիցների՝ «օր առաջ իշխանափոխության» ակնկալիքները:

Ցավով եմ ասում, բայց ցանկացած գիտակից մարդ, ով իր անձնական ու խմբակային շահերը չի գերադասում համապետական շահերից՝ հասկանում է այս պարզ ու անվիճելի ճշմարտությունը:

Ահա սա է Հայաստանի Հանրապետությունը ակնհայտ կործանումից հետ պահելու և 2026թ. ընտրությունների միջոցով ազգային համաձայնության ու համատեղ ջանքերի կառավարություն ձևավորելու ճանապարհը:

Սա է ձախողված, դավադիր և աղետաբեր կառավարիչներին՝ ժամանակավոր, բայց համազգային ներդաշնակություն, հանդուրժողականություն ու համերաշխություն երաշխավորող կառավարությամբ փոխարինելու բանաձև:

Սա է 2026թ. ընտրություններն իմաստավորելու և Հայաստանի Հանրապետության խաղաղ ապագան ստեղծելու ճանապարհը:

Այս ամենի համար պահանջվում է, որ նախ և առաջ ունենանք վարչապետի թեկնածու: Վստահ եմ՝ շուտով կունենանք պայքարի մեջ սկզբունքային ու պատասխանատու թեկնածու:

Խիստ ցանկալի կլինի, եթե ընդդիմադիր դաշտի մեր բոլոր գործընկերներն ու ընկերները, ժամանակավորապես մի կողմ դնեն միջկուսակցական մրցապայքարի առօրեական դրսևորումները և բոլորս միասին, գործենք ճգնաժամային իրավիճակից համատեղ դուրս գալու տրամաբանական ու բարոյական կանոններին համաձայն:

Խնդրանք ունեմ նաև մեր հարգելի լրատվամիջոցներին: Ազատ խոսքը և տեղեկատվության ազատությունն այս անգամ ծառայեցրեք բացառապես Հայաստանի Հանրապետության ու համազգային շահերին: Եթե միամտաբար կարծում եք, որ համազգային շահերից է բխում օր-օրի թուլացող ու թրքահպատակեցվող Հայաստան ունենալը՝ Աստված ձեզ դատավոր, պաշտպանեք գործող կառավարիչներին կամ տորպեդահարեք իմփիչմենտի գործընթացը:

Այլ պարագայում՝ Աստված ձեզ օգնական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30