Լրահոս
Օրվա լրահոսը

Նման լուրջ գործընթացը 1-2 քայլանի կոմբինացիաներով չի կարող սահմանափակվել․ Տիգրան Աբրահամյան

Հունիս 07,2025 20:59

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այն, որ անվստահության գործընթացի վերաբերյալ մարդիկ բազմաթիվ հարցեր կարող են ունենալ, զարմանալի չէ, որովհետև իրավական-քաղաքական առումով այն բազմաթիվ առանձնահատկություններ ունի:

Մեծ առումով, նման լուրջ գործընթացը 1-2 քայլանի կոմբինացիաներով չի կարող սահմանափակվել: Յուրաքանչյուր փուլ ունի իր հստակ անելիքների հաջորդականությունը, որը հետևողականորեն պետք է հաղթահարել:

Այս թեմայով այսօր բազմաթիվ մարդկանց հետ եմ զրուցել` քաղաքական գործիչների, լրագրողների, պարզապես ակտիվ կամ թեմայի նկատմամբ հետաքրքրություն ներկայացնող քաղաքացիների:

Հասկանալիորեն հարցադրումները բազմաթիվ են, տարբեր սրության, հրատապության և առաջնահերթությունների:
Միայն մի բանի վրա եմ զարմանում, երբ մարդիկ հղում են անում իշխանության տգեղ պահվածքի, օպերատիվ քարոզչական արձագանքի և իրենց հատուկ տհաճ բսռապաշարի վրա:

Իսկ որևէ մեկն ակնկալում էր, որ իշխանությունը «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությանը զուռնա-դհոլով կամ ծափողջյուններով էր դիմավորելո՞ւ:

Բա պետք է անհանգստանան, մտահոգվեն, նյարդային լարում ունենան: Ինչի մտահոգվելու բան չունե՞ն, ինչի չգիտե՞ն, թե ինչ են արել մեր երկրի հետ: Լավ գիտեն, դրա համար էլ նյարդային շարժերի մեջ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30