Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ առաջին Նախագահն այսօր մեծագույն դաս տվեց բոլոր ժամանակների պետության ղեկավարներին․ Հայր Ասողիկ

Հունիս 07,2025 23:50

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ առաջին Նախագահն այսօր մեծագույն դաս տվեց բոլոր ժամանակների պետության ղեկավարներին ու պետական գործիչներին՝ որպես Հայոց ազգի մեծ զավակ, որպես պետական մեծ այր, որպես Սուրբ Էջմիածնի հարազատ զավակ:

Որպես հայ հոգևորական և հայորդի իմ խորին երախտագիտությունն ու հարգանաց հավաստիքն եմ մատուցում ՀՀ առաջին Նախագահ Տիար Լևոն Տեր-Պետրոսյանին (Լևոն Տեր-Պետրոսյան)՝ իր Անձին ընծայելով օրհնություն աստվածային Սբ Սեղանից և իմ սրտից:

Կեցցե Հայոց երկիրը, կեցցե Եկեղեցին Հայաստանյայց, որ ունեն Մեծ Նախագահ և Մեծ Հայրապետ:
Թող Աստծո Ամենախնամ Աջը հավետ հովանի և պահապան լինի Հայկազյան մեր Ազգին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30