Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ արդարացի կլինի, եթե այդ մարդիկ հրաժարվեն իրենց քաղաքական իրավունքներից․ «Հայացք Երևանից»

Հունիս 08,2025 10:06

Այսօր մեզանում փորձ է կատարվում ոչ միայն օրինականացնել բանակաշինության գործում անկախ Հայաստանին ուղեկցած հանցավոր բարքերը, այլ նաեւ՝ ուղղակիորեն վերացնել պետության ժողովրդավարական հիմքերը։ Ընդ որում՝ ներկա վարչախմբի ձեռնարկած այդ գործընթացը պետք է դիտարկվի կառավարողների՝ զինվորական ծառայության հետ ունեցած կապի համատեքստում։

Բոլորին հայտնի է, որ ներկա կառավարողների գերակշիռ մեծամասնությունը բանակում չի ծառայել։ Այդ մարդիկ ապրել են զինվորական ծառայության նկատմամբ ունեցած վախերով։ Զինվորական ծառայությունը եւ երկրի պաշտպանությանը մասնակցությունը նրանց համար տաբու թեմա է, քանզի նման հարցի քննարկման ժամանակ ընդգծվում է պետական կառավարմանը մասնակցելու նրանց վաստակի (իրավունքի) բացակայությունը։ Ուստի այսօր փորձ է արվում արդարացնել պետական կառավարմանն իրենց մասնակցությունը զինվորական ծառայությունը դարձնելով առեւտրի առարկա։

Վերջում շատերի համար առաջին հայացքից մի տարօրինակ բան կարող եմ ասել։ Ես կողմ եմ որպեսզի այն մարդիկ (կամ՝ իրենց զավակները) ովքեր չեն ուզում զինվորական ծառայության անցնել ՀՀ զինված ուժերում ու մասնակցել պետության պաշտպանությանը՝ մեր պետության բանակաշինության գործում ֆինանսական ներդրում կատարելով ազատվեն զինծառայությունից։ Բայց կողմ եմ մի էական պայմանով՝ եթե այդ մարդիկ հրաժարվեն իրենց քաղաքական իրավունքներից։ Դա շատ արդարացի կլինի եւ ոչ ոք չի կարողանա բողոքել, թե ինչու այդ մարդիկ չեն մասնակցում երկրի պաշտպանությանը։

Միայն այդ դեպքում շատ նորմալ կդիտվի, թե ինչու որոշ խումբ քաղաքացիներ չունեն երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք, չունեն ընտրելու եւ ընտրվելու իրավունքներ։ Շատ անկեղծ պարզ կդառնա, որ այդ մարդիկ պետության մեջ իրենց տեսնում են որպես միայն տնտեսական գործառույթ իրականացնողներ եւ կամավորապես ու գիտակցված հրաժարվում են իրենց քաղաքական իրավունքներից։ Դա հենց այն ողջամիտ լուծումը կլինի, որը կբավարարի բոլոր կողմերին։ Այլ դեպքերում ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում են ընդմիշտ կառավարել այն մարդիկ ու նրանց զավակները, ովքեր ունեն ֆինանսներ եւ չունեն պարտավարություն պետության պաշտպանությանն անձամբ մասնակցելու գործում։

Սարո ՍԱՐՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30