Լրահոս
Օրվա լրահոսը

Բավ է զբաղվել ինքնախաբկանքով եւ ինքնախայտառակությամբ․ «Հայացք Երևանից»

Հունիս 08,2025 10:25 Share

Ո՞ւմ համար տեսանելի չէ, թե ովքեր են թշնամու կամքն ու պահանջները հնազանդորեն կատարողները եւ ովքեր՝ հանուն հայրենյաց արժանապատիվ գործողները, պետության հեղինակությունը բարձր պահողներն ու ժողովրդի բարօրության եւ անվտանգության համար հոգացողները:

Հարցադրումների շարքը կարելի է երկար շարունակել, բայց դրանից չեն պակասի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ գործող իշխանության եւ նրա արբանյակների քամահրանքն ու ատելության խոսքը: Պետությունն ու Եկեղեցին միմյանցից անկախ եւ անջատ հաստատություններ են, պետությունն իրավունք չունի խառնվելու կրոնական կազմակերպությունների գործերին, առավելեւս՝ տնտղելու հոգեւորականների սպիտակեղենը: Եթե նա սովոր է տուրք ու տուգանքի տեսքով անընդհատ քաղաքացիների գրպանները մտնելուն, պիտի ի վերջո հասկանա, որ դրանք տարբեր բաներ են:

Պետության ղեկավարը պետք է իրեն հաշիվ տա կատարած բոլոր քայլերում։ Արցախն աչքի գրողն է ՔՊ-ական առաջնորդի եւ «ուսապարկերի» համար, արցախցիները` նրանց ատելության չավարտվող թեման։ Եկեղեցին թիրախում հայտնվեց, երբ Արցախի կորուստը դեռ չէր մարսվել եւ հանրային կսկիծը չէր հանդարտվել:

Այլեւս այսպես չի կարող շարունակվել, բավ է զբաղվել ինքնախաբկանքով եւ ինքնախայտառակությամբ։ Բոլոր փակագծերն այլեւս բացված են, հիասթափությունը` մեծ, ապազգային այս իշխանության հեռացումը՝ օրախնդիր: Պետք է ճանապարհ բացել նոր, ազգային ուժերի, ազգային օրակարգերի առջեւ, եթե ուզում ենք չկորցնել մեր անկախ պետականության վերջին փշրանքները:

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30