Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում անցկացվում է Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը

Հունիս 08,2025 15:40

Այս օրերին Երևանում անցկացվում է Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։ Ստուգատեսն այս տարի անցկացվում է «դիրիժորություն» մասնագիտական կարգում, և 12 երկրի 18 մասնակիցներ, ղեկավարելով մրցույթի պաշտոնական նվագախումբը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ներկայանում են հեղինակավոր ժյուրիին։ Մրցույթի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։

Մրցույթի մասնակիցներից է Յոհաննես Լյուները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Նա 34 տարեկան է։ Կրթությունը ստացել է Նյուրնբերգի երաժշտության բարձրագույն դպրոցում, Չեմպենի համալսարանում, Ռիկարդո Մուտիի անվան իտալական օպերային ակադեմիայում։ Մասնակցել է Ռիխարդ Վագների անվան երաժշտական փառատոնին և Դաշնամուր/Դիրորժորություն անվանակարգում ստացել է 1-ին մրցանակ, Լանյի դիրիժորության մրցույթին և դարձել է ֆինալիստ։ Մասնակցել է Նիկիշի անվան դիրիժորության մրցույթին՝ դառնալով կիսաեզրափակչի հաղթող։ Յոհաննես Լյուները նշում է, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը հիանալի առիթ է՝ ցույց տալու իրենց մասնագիտական հնարավորությունները։ Նրա խոսքով՝ Արամ Խաչատրյանը մեծագույն կոմպոզիտորներից է, և ուրախ է մասնակից դառնալ նրա անունը կրող ստուգատեսին։ Նա նաև նշում է, որ Հայաստան է եկել հաղթելու համար։ Միաժամանակ ուսանելի է հանդիպել բազմաթիվ երաժիշտների ու տեսնել, թե ինչպես են նրանք աշխատում։ Ըստ երիտասարդ դիրիժորի՝ սա նաև կատարելագործվելու հնարավորություն է։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia-ն։ Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC) և անցկացվում է ֆեդերացիայի սահմանած կանոնների համաձայն։

Նշենք, որ մրցութային ծրագրում ներառված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Մրցույթի շնորհիվ Խաչատրյանի ստեղծագործությունները ներառվում են բազմաթիվ երաժիշտների երկացանկում։

 

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30