Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը․ «Ես ասում եմ՝ հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո»․ Լևոն Զուրաբյան

Հունիս 08,2025 18:33

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը:
Ահա նրա պատասխանը այն հարցին, թե երբ է դրվել ընտրակեղծիքների հիմքը, որը Նիկոլ Փաշինյանը տվել է Նվեր Մնացականյանին տրված հարցազրույցի ժամանակ:
Ուշադրություն դարձրեք Նիկոլի երկու հավաստիացումներին.

1. «Գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածի տակ մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ»:

2. «Ես ընդհանրապես սովոր եմ, պատասխանատու եմ իմ ասած ցանկացած խոսքի համար»:

Հիմա դուք դատեք, թե ում պիտի հավատանք` Նիկոլ Շնաբերանին, թե` Նիկոլ Ազնվազարմին: Ահա սղագրած տեքստը.

«– Քո նկարագրածի հիմքը ե՞րբ է դրվել:
– Ինչի՞ հիմքը։
– Ապօրինի իշխանություն, ապօրինի ընտրություններ․․․
– Այս ավազակապետական համակարգի հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։
– Մի քիչ էլ հետ գնա։
– Դուք գուցե հետ գնալու ցանկություն ունեք, ես պատասխանում եմ Ձեր հարցին։
– Ես ուզում եմ, որ դու ազնիվ գտնվես։ Մի քիչ էլ հետ գնա։
– Գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածի տակ մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ, և ես պատասխանում եմ Ձեր հարցին։ Դուք ինձ հարցնում եք՝ երբ է դրվել հիմքը։ Ես ասում եմ՝ հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Եվ այս իշխանությունը, ավազակապետական այս համակարգը, ուղղակիորեն ծնվել է հոկտեմբերի 27-ին՝ Նաիրի Հունանյանի ձեռքով։

Այսօր հոկտեմբերի 27-ի գործով այդ նույն մեղադրյալները, որոնց նկատմամբ ապօրինի կերպով քրեական գործերը կարճվել են, գտնվում են իշխանության ամենավերին օղակներում։ Նաիրի Հունանյանի ընկերները այսօր ղեկավարում են Հանրային հեռուստաընկերությունը և ամեն օր մարդկանց ուղեղները լվանում են հունանյանական գաղափարներով։
– Եկեք այնպես չանենք, որ մարդկանց վիրավորենք։ Սահմանը չանցնենք։
– Գիտեք, ես Ձեզ ասեմ, որ ես ընդհանրապես սովոր եմ, պատասխանատու եմ իմ ասած ցանկացած խոսքի համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30