Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս թեման կարող է ներքաղաքացիական դաշտ տեղափոխվել, եկեղեցու հետևորդների և եկեղեցուց դժգոհողների միջև կոնֆլիկտի տանել»

Հունիս 09,2025 10:14

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը. «Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։

Սա փաստ է եւ եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձեւաչափով դա կապացուցեմ։

Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։

Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»:

Ներկայացնում ենք նաեւ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը. «Մեր ինքնության կարևորագույն հենասյունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է:

Եթե այն նորանոր հարվածներ կրի, մենք շատ լուրջ խնդիր կունենանք և որպես հասարակություն` կփլուզվենք։ Հարվածել մեր հենասյանը` կնշանակի քայքայել հասարակության արժեքները, դա նաև լուրջ հարված կլինի մեր պետականությանը։

Հետևանքը կործանարար կարող է լինել նաև այն առումով, որ այս թեման կարող է ներքաղաքացիական դաշտ տեղափոխվել, եկեղեցու հետևորդների և եկեղեցուց դժգոհողների միջև կոնֆլիկտի տանել։ Այս ամենը խիստ դատապարտելի է նաև բարոյական տեսանկյունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30