Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը քաղաքապետ Տիգրան Ավինյանը սկսեց Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Մարատ Սեւոյանի ներկայացմամբ, ապա անցավ մյուս հարցերին:
Մանրամասն տեսանյութում՝
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց «Վեոլիա ջրի» գործառույթների եւ ընդհանրապես կոմունալ ոլորտի խնդիրների մասին, որոնց վերաբերյալ հրապարակումներ են լինում մամուլում:
Կարդացեք նաև
«Կոմունալ տնտեսության վարչության եւ վարչական շրջանի աշխատակազմերի հետ մենք գնում ենք յուրաքանչյուր դեպքի եւ յուրաքանչյուր հրապարակման հետեւից»,-ասաց Արեյանը, ապա ներկայացրեց համապատասխան վիճակագրությունը:
Քաղաքապետի խորհրդականն, ի թիվս այլնի, տեղեկացրեց, որ մի քանի քաղաքացիները ինքնակամ շինարարության ժամանակ ծածկել էին կոյուղու 3 դիտահոր, որոնք հայտնվել էին նրանց խոհանոցում եւ պատշգամբում, ու ամբողջ մեղադրանքն ուղղվել էր քաղաքապետարանին եւ «Վեոլիա ջրին», քաղաքապետարանն էլ ստիպված է եղել դիտահորերը տեղափոխել:
Ըստ նրա, մեկ այլ միջադեպ կապված է Իրանի նախկին քաղաքացու մասնավոր դիտահորի հետ, Նորաշենում էլ մասնավոր կառուցապատողը հեղեղատար համակարգը կառուցել էր սխալ՝ գրունտի վրա, հետո միացրել էին կոյուղուն, ինչը հանգեցրել էր անձրեւաջրերի մեծ հորդմանը դիտահորերից:
Կամո Արեյանը նաեւ նշեց, որ քաղաքապետարանն, այնուամենայնիվ, որոշ խնդիրներ ունի: Ընդգծեց, որ վերջին երկու դեպքերը վերաբերվում են Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցին եւ 195 մանկապարտեզին, որոնց նկուղներ կոյուղաջրեր են լցվել:
Մանրամասն տեսանյութում՝
Տիգրան Ավինյանը որոշ հանձնարարականներ տվեց քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումներին ու պաշտոնյաներին, ասաց, որ հաճախ քաղաքապետարանին հանիրավի են քննադատում:
Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ՝տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ