Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փաստեց, որ հաճախ կոյուղիների հետ կապված խնդիրների հետեւանքները ոչ իրավացիորեն կապում են Երեւանի քաղաքապետարանի հետ, եւ իր տպավորությամբ՝ դա հատուկ է արվում, մինչդեռ դա քաղաքապետարանի պատասխանատվության տիրույթում չէ:
«Դա պետական գույք է, ենթադրում եմ՝ մի մասն էլ հանձնված չէ «Վեոլիա Ջրին»: Եվ ստացվում է, որ մենք քաղաքում ունենք մի ենթակառուցվածք, որը ուղիղ մերը չէ, մաշված է աննկարագրելի չափով: Եվ շատ լավ է, որ կառավարությունն այս տարի որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացնում: Բայց կարծում եմ՝ դա մեկանգամյա ծրագիր չպետք է լինի, նաեւ պետք է հստակ ձեւաչափը ֆիքսենք, թե ում պատասխանատվության ներքո է…
Երկու տարի 14-15 կմ կոյուղի վերականգնեցինք, ո՞նց ենք հիմնավորում, որ արել ենք: Հիմա դա պետք է կառավարությանը նվիրատվություն ձեւակերպենք, որովհետեւ դա մեր գույքը չէ, պետական գույք է, ուրեմն եկեք վերջնական այդ ձեւաչափը հասկանանք գործընկերների հետ, որ հեռանկարում ամեն տարի տարվա կեսից ինչ-որ գործ չսկսենք անել»,- նշեց Տիգրան Ավինյանը՝ նեղսրտելով, որ հաճախ ոչ իրավացիորեն Երեւանի քաղաքապետարանն է քննադատության ենթարկվում:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
«Ամեն մեկը թող հստակ ֆիքսի իր պատասխանատվության շրջանակը: Ջրային կոմիտեն է, թող ջրային կոմիտեին ֆինանսավորումը հատկացնեն, մենք ենք, եկեք հասկանանք, ֆինանսավորման հարցը ոնց ենք լուծում, թեկուզ մենք պլանավորենք, բայց իմանանք, որ մե՛նք ենք պատասխանատվություն կրում դրա համար: Հիմա կա պետական գույք, որը ենթադրաբար ջրային կոմիտեի հաշվեկշռում է, բայց տեր չունի:
400 վթար է եղել մեկ շաբաթվա ընթացքում, ու մի քանի լրագրող, որ հատուկ հենց դրա վրա ֆիքսված են այլ նպատակներով, կասեն՝ տեսեք, քաղաքապետարանի խնդիրն է, մինչդեռ քաղաքապետարանի խնդիրը չէ, քաղաքապետարանը լուծում է ոչ իր խնդիրը: Հիմա եկեք հասկանանք, ովքե՞ր են այդ մարդիկ, ո՞վ է այդ պատասխանատու օղակը…Պատասխանատու օղա՛կ, եթե սա քո գործն է, գնա, արա, որովհետեւ անընդհատ մեկ-երկու-երեք –չորս-հինգ վեց, քաղաքապետարանը սա, քաղաքապետարանը՝ նա է…Վերջը պիտի ասենք՝ մենք չենք, ժողովուրդ ջան, էս մարդն է, էս չինովնիկն է, նստած՝ իրեն էշի տեղ է դրել, մտածում է՝ քանի քաղաքապետարանին մեղադրում են, լավ է…Մարաղ մտած՝ ինքը չի երեւում»,-ափերից դուրս եկավ Տիգրան Ավինյանը:
Գործակարգավարական նիստն ամբողջությամբ տեսանյութում՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մեմը Երեւանում առատ տեղումների ընթացքում հրապարակել էր «Զոնա պոզիտիվ»-ը իր սոցիալական հարթակներում՝ մեկագրելով. «Ասեք՝ կսուզվենք»