Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարին կիսվել է, վերլուծե՞լ եք իրավիճակը, թե՞ այսպես կարելի է ՓՄՁ հարկային բեռը շեշտակի բարձրացնել, մինչեւ մի օր դրանից էլ չունենանք»․ Թադեւոս Ավետիսյան

Հունիս 09,2025 11:53

«Շատ ոլորտներ այսօր գտնվում են բավականին լուրջ ու աճող դժվարությունների ֆոնին՝ սկսած արհեստական արտաքին խոչընդոտներից՝ արտահանմանը վերաբերող, վերջացրած արտաքին միջավայրի փոփոխությամբ։ Ես բազմաթիվ մարդկանց հետ եմ խոսում, հատկապես փոքր եւ միջին բիզնեսի՝ կահույքագործներից մինչեւ տրանսպորտային ընկերություններ, հանրային սննդի ընկերություններից մինչեւ զբոսաշրջային ընկերություններ, բոլորն ասում են՝ նախորդ տարվա համեմատ կան դժվարություններ։ Եվ ստանդարտ ծրագրերը, որոնք անցած տարի իրականացրել եք, ո՞նց եք վերաիմաստավորում, որովհետեւ իրական բան է փոխվել, նախորդ տարվա համեմատ իմ նշած ոլորտներում կոնկրետ ունեն կրճատումներ»,- Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Ավետիսյանը հավելեց․ «Վեց ամիս անցել է արդեն, երբ փոքր եւ միկրոբիզնեսի հարկը ձեր կառավարության առաջարկով ձեր քաղաքական ուժը պառլամենտում կրկնապատկեց։ Դուք ասում էիք՝ ընթացքում մենք կվերլուծենք, կհասկանանք՝ արդյոք դա էֆեկտիվ էր, էֆեկտիվ չէր եւ դրան կանդրադառնանք։ Հիմա արդեն տարին կիսվել է, արդյոք դա բերե՞ց հարկային մուտքերի ձեր սպասումներին, թե՞ ամեն ինչ լավ է, այսպես կարելի է հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսի վրա շեշտակի բարձրացնել, մինչեւ մի օր դրանից էլ չունենանք»։

Պապոյանն ասաց, որ ՓՄՁ զարգացման ռազմավարություն է մշակել կառավարությունը։ «Մենք այնտեղ թիրախավորել ենք փոքր եւ միջին բիզնեսը, դրա զարգացման համար կոնկրետ գործողությունների ծրագիր ենք մշակել»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30