«Բոլորս գիտեինք, որ եկեղեցականները կուսակրոն չեն, չեն կարող լինել կուսակրոն։ Փաշինյանը կուսակրոն կաթողիկոս չի ճարելու»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։
Հարցին, թե որտեղի՞ց գիտի, Աղազարյանը պատասխանեց․ «Որովհետեւ ես տղամարդ եմ էլի, կներեք էլի։ Ենթադրում եմ, բայց համոզվածության աստիճանի ենթադրություն է, ոչ թե ապրիորի։ Հետո գիտե՞ք ինչ, երբ ասում են՝ կուսակրոն, էդ կուսակրոնությունն ինչ-որ ժամանակից հետո են ընդունում, չէ՞։ Այսինքն՝ մեկը կարա կուսակրոնություն ընդունի 30 տարեկանից, բա մինչեւ էդ կուսակրոն չէր։ Դա նշանակում է՝ կուսակրոնությունը ես հասկացել եմ հետեւյալ ձեւով, որ չամուսնանան էդ մարդիկ, ծանրաբեռնված չլինեն էդ հոգսերով»։
Հովիկ Աղազարյանը հավելեց․ «Իր ասելով՝ եթե ինչ-որ մեկը խախտել է, այստեղ բարոյականության հարց է դրվում։ Բայց որ հանգամանքն է ավելի անբարոյական, դա՞, թե այն հանգամանքը, որ դու մտնում ես մարդու անձնական կյանք»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով իր վերաբերյալ գործին, Աղազարյանն ասաց․ «Եթե հատուկ ծառայություններն իմ զուգընկերուհու կրծկալի միջից կհանեն փաստաթուղթ, որն իր մեջ կկրի ինֆորմացիա պետական անվտանգության իմաստով, ես օկ եմ։ Իսկ եթե հատուկ ծառայությունները եւ որեւէ մեկը սադրանք էր անում, նախապատրաստում է այդպիսի բաներ եւ տեղադրում է այս կամ այն վայրերում, հետո գտնում եւ հայտնաբերում է, ապա…»:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ