«Այս պահին Եկեղեցու՝ հարկեր վճարելու հետ կապված խնդիր չկա, նման քննարկում չկա։ Եթե թափանցիկության մասին է խոսքը, այն մասով, ինչ մասով Եկեղեցին պետք է հարկերը վճարի, այդ հարկերը վճարում են։ Այս պահին նման խնդրի չեմ առնչվել։ Ես ինքս մանրամասն չգիտեմ, թե որ մասով է վճարում, որ մասով՝ ոչ։ Այն մասով, որն առեւտրային գործունեություն է իրականացնում, այդ մասով պարզ է, որ պետք է վճարի։ Այն մասը, որն իր եկեղեցական գործունեությանն է վերաբերում, այդ մասով հարկեր որպես այդպիսին չկան»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ եթե վարչարարության ընթացքում կնկատեն որեւէ խնդիր, այդ խնդիրների մասին համապատասխան գործիքակազմով կտեղեկացնեն Եկեղեցուն, որպեսզի շտկեն։
Հակոբյանը նաեւ նշեց․ «Ես ասել եմ, որ հարկերը պետք է վճարենք, որպեսզի կարողանանք լիարժեք երջանիկ դառնալ»։ Նա միաժամանակ ասաց, որ ամսական 1,7 մլն դրամ աշխատավարձ է ստանում։
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, նա պատասխանեց․ «Չեմ կարծում, որ դա ՊԵԿ նախագահի մեկնաբանության հարց է»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ