Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ ստորություն, սադրանք եւ Եկեղեցու դեմ խուլիգանական ակցիաներ չեմ բացառում»․ Արթուր Խաչատրյան

Հունիս 09,2025 14:31

«Ես որեւէ ստորություն չեմ բացառում։ Հիշեցնեմ, որ դեռեւս 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարումը փորձ է արել ներխուժել վեհարան, վեհափառի մեքենայի շարասյունն է փորձել կանգնեցնել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Եկեղեցին ժողովրդին վերադարձնելու» մասին կոչին։ 

Նա նաեւ հիշեցրեց, որ այս իշխանությունները նախորդ տարի արդեն ուղղակիորեն փորձեցին արգելել վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր (լուսանկարում)։  «Այնպես որ, որեւէ ստորություն, որեւէ սադրանք չեմ բացառում։ Եկեղեցու դեմ խուլիգանական ակցիաները չեմ բացառում»,- հավելեց Խաչատրյանը։

Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ հանկարծ Նիկոլ Փաշինյանը որոշեց մայիսի 30-ին հարձակում սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Որովհետեւ Եկեղեցին Շվեյցարիայում խորհրդաժողով էր կազմակերպել, որտեղ արծարծվել էր արցախցիների վերադարձի իրավունքի հարցը եւ Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը։ «Իսկ դրանից ավելի վաղ՝ հունվարի 7-ին Ալիեւն ասել էր՝ կամ Հայաստանի իշխանությունները հայկական ֆաշիզմի ռեւանշիզմի դեմ պետք է պայքարեն, կամ ես Հայաստանի դեմ կպայքարեմ»,- ասաց պատգամավորը։

Այս իրավիճակում լուծումը ո՞րն է, հարցին Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Այս իշխանություններին ուղարկել տուն՝ ինչքան շուտ, այնքան լավ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30