Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի Եկեղեցին չի ասել, որ ինքը կուսակցությունով է հանդես գալու 2026-ի ընտրություններին, իրենք մեզ քաղաքական մրցակիցներ չեն»․ ՏԿԵ նախարար

Հունիս 09,2025 14:42

«Եկեղեցու հետ կապված արշավ չի իրականացնում իշխանությունը։ Քանի Եկեղեցին չի ասել, որ ինքը կուսակցությունով է հանդես գալու 2026 թվականի ընտրություններին, իրենք մեզ քաղաքական մրցակիցներ չեն, չնայած Եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգեւորականներ վերջին ընթացքում զբաղվել են քաղաքականությամբ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՔՊ-ում մտահոգվա՞ծ են, որ Եկեղեցու վարկանիշն ավելի բարձր է, քան ՔՊ-ինը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կոչին՝ «Եկեղեցին ժողովրդին վերադարձնելու» մասին, Դավիթ Խուդաթյանն ասաց․ «Ես՝ որպես քաղաքացի եւ քրիստոնյա, մտահոգված եմ Եկեղեցու հիմնական կարգերից մեկի խախտման կամ թվացյալ խախտման մասով, ես դրա հետ կապված կարծում եմ, որ դա Եկեղեցու կարեւոր ավանդույթներից մեկն է, որը դարերով փոխանցված ավանդույթ է։ Եվ կարծում եմ՝ եթե այնտեղ կա խախտում, դա պետք է ունենա հետեւանք»։

Հարցին, թե ինքը եւ իր նախարարությունը կմիանա՞ն Նիկոլ Փաշինյանի կոչին՝ վեհափառին վեհարանից դուրս հանելու մասին, ՏԿԵ նախարարը պատասխանեց․ «Իմ պլաններում այդպիսի բան չկա, մեր նախարարության պլաններում այդպիսի բան չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30