Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են հարկեր պահանջում Տավուշի այն քաղաքացիներից, ովքեր չեն կարողանում մշակել հողերը, քանի որ դրանք թշնամու նշանառության տակ են

Հունիս 09,2025 15:36

«Մենք տեղեկատվություն չենք վարում, թե ո՞ր քաղաքացին ի՞նչ խնդիր ունի իր գույքին հասնելու կամ չհասնելու։ Իր հողի մշակման հետ կապված որեւէ տեղեկատվություն մենք չունենք»,- խորհրդարանում, 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Կադաստրի կոմիտեի նախագահին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր հարցեր տվել՝ Տավուշի սահմանամերձ բնակավայրերում՝ Ադրբեջանի հետ սահմանազատում-սահմանագծումից հետո առաջացած խնդիրների մասին։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի, հայտնի իրադարձություններից հետո կադաստրային քարտեզ է փոխվել․ «Մարդիկ չեն կարողանում հողերը մշակել, քանի որ թշնամու ուղիղ նշանառության տակ են այդ հողատարածքները, բայց հարկ են վճարում։ Կան հստակ տվյալներ՝ քանի նման տնտեսություն կա, որ չեն կարողանում հող մշակել, բայց հարկ են տալիս»։

Գառնիկ Դանիելյանի հաջորդ հարցը վերաբերվում էր նրան, որ Կիրանցում 60-ից ավելի մարդիկ սեփականության վկայականներ ունեն որոշակի հողատարածքների նկատմամբ, որոնք հանձնվեցին Ադրբեջանին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ քրեական գործեր են հարուցվել այդ դեպքերով։ Նա հետաքրքրվեց՝ կա՞ն պատասխանատվություն կրած մարդիկ եւ ի՞նչ է լինելու այն մարդկանց ճակատագիրը, որոնք ունեին վկայականներ, բայց հողերը հանձնվեցին Ադրբեջանին։

Սուրեն Թովմասյանը պատասխանեց՝ իրավական գործընթաց կա, ինքը որեւէ տեղեկատվություն չունի արդյունքների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կադաստրի կոմիտեի բյուջեն 2024 թվականին եղել է 4,5 միլիարդ դրամ, կատարողականը եղել է 96,2 տոկոս է։

Կոմիտեի աշխատանքի արդյունքում, ինչպես հայտարարեց Սուրեն Թովմասյանը, հավաքագրվել է 8, 7 միլիարդ դրամ, որից 4,5 միլիարդը ծախսվել է համակարգի աշխատանքի ապահովմանը, 4,2 միլիարդ դրամ մուտքագրվել է պետբյուջե․ սա նախորդ տարվա համեմատ շուրջ 14 տոկոսով ավելի է եղել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30