«Մինչեւ մտնելը իրավական, կրոնափիլիսոփայական եւ բարոյական հարցերի մեջ՝ ամենաէական հարցը, որ չի հնչում այս օրերին, սա է. ինչո՞ւ Փաշինյանը չի պատասխանում Փաշազադեին, չէ՞ որ ինքն իրեն համարում է Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ»,- «Հայելի» ակումբում նշեց ռեժիսոր, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու եւ հոգեւորականների դեմ արշավին:
«Փաշազադեն Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդների, Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպության հասցեին արել է ֆաշիստական հայտարարություններ, ոչնչացնելու կոչեր: Այս իմաստով Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարը նախ իրավական մասով պետք է պատասխաներ՝ ընկեր Փաշազադե, դու ով ես, որ քո քիթը խոթես Հայաստանի ներքին օրենսդրության մեջ եւ վիրավորես եկեղեցուն, որը սովորական կրոնական կազմակերպություն չէ, այլ Սահմանադրությամբ է ամրագրված նրա հատուկ կարգավիճակը: Մյուս կողմից, որպես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ՝ դու պետք է բոլոր հետեւորդներին համախմբես ադրբեջանական գրոհի դեմ:
Ի՞նչ է նշանակում՝ նա ասի` Էջմիածինն իրենց է պատկանում, իսկ այս վարչապետ կոչեցյալը լռի: Նիկոլ Փաշինյանը 385 եկեղեցի է հանձնել, 60 վանական համալիր, 2000-ից ավելի խաչքար, 10000 հուշարձան…Այս իմաստով Հայ Առաքելական եկեղեցու իրական հետեւորդները պետք է համախմբվեն Վեհափառի եւ պատգամավորների շուրջ, հրահրեն Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա կատարի իր պարտականությունները եւ մեզ անպատիվ չթողնի ինչ-որ Փաշազադեների ու ֆաշիստների առաջ: Մենք գիտենք, որ Փաշինյանը չի պաշտպանելու մեզ, որովհետեւ պաշտպանում է Ադրբեջանի շահերը, որպեսզի փրկի իր կաշին »,-ասում է Հովհաննես Իշխանյանը:
«Եթե Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանը քիթը խոթում է եկեղեցու ներքին կյանքի մեջ, բոլորս նրան պետք է ասենք՝ ընկեր ջան, քո կռիվն այնտեղ է, այստեղ չի…Ինչ-որ մեկը եկել ու քո քաղաքացիների շահերն է ոտնահարում, ասում է՝ քո եկեղեցին այս չի, այն է, քո կռիվն այնտեղ պետք է լինի, ո՞ւր ես կրոնական կազմակերպության առաջնորդի հետ կռիվ անում: Սա՛ պետք է դառնա հիմնական համախմբվելու օրակարգը, որ Փաշազադեն եւ Ալիեւն են մեր պրոբլեմը, եւ այդ պրոբլեմն ունի ենթապրոբլեմ, որը կոչվում է՝ Նիկոլ Փաշինյան»,-ընդգծում է Հովհաննես Իշխանյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ