Լրահոս
Օրվա լրահոսը

Բախումներ իրավապահների հետ, այրված մեքենաներ, ձերբակալություններ. Լոս Անջելեսում ցույցերը չեն դադարում

Հունիս 09,2025 17:07

«Ազատություն». Երրորդ օրն է՝ Լոս Անջելեսում չեն դադարում ցույցերը, որոնք սկսվեցին, երբ ապօրինի ներգաղթյալիների դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցները ռեյդեր անցկացրին մի քանի շրջանում, և ըստ լրատվամիջոցների, ձերբակալեցին տասնյակ քաղաքացիների, որպեսզի վտարեն երկրից:

Քաղաքի կենտրոնում ընթացող ակցիաներն ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով, ոստիկանները արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ են կիրառում ցույցերը ցրելու համար, կան բերման ենթարկվածներ և տուժածներ, որոնցից երկուսը՝ լրագրող, այրվել են ավտոմեքենաներ, թալանվել խանութներ: Ոստիկանությունը քաղաքի կենտրոնը հայտարարել է «անօրինական հավաքների» տարածք, իսկ ցուցարարներին կոչ է արել հեռանալ։

ԱՄՆ նախագահի հրամանով Լոս Անջելես է ուղարկվել Ազգային գվարդիան: Դոնալդ Թրամփը, որն ընտրվելուց առաջ էր հայտարարել, որ լուրջ պայքար կմղի ապօրինի ներգաղթյալների դեմ, ասել է, որ ամեն ինչ կանեն՝ կարգուկանոն հաստատելու համար:

«Մենք զորք ենք տեղակայելու ամենուր…. Թույլ չենք տա, որ մեր երկիրը մաս-մաս անեն, ինչպես Բայդենի օրոք էր: Եթե վտանգ տեսնենք մեր երկրի և քաղաքացիների համար, շատ խիստ միջոցների կդիմենք կարգուկանոն հաստատելու համար», – նշել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև սպառնացել է անհրաժեշտության դեպքում ծովային հետևակ ուղարկել: Կալիֆոռնիայի նահանգապետ, դեմոկրատ Գևին Նյուսոմն ասել է՝ դա էլ ավելի է սրում իրավիճակը: Սոցցանցում նա գրել է, որ Թրամփը սպառնում է նույնիսկ այն ժամանակ, երբ ոստիկանությունը վերահսկողության տակ է վերցրել իրավիճակը: «Լոս Անջելես, մնացե՛ք խաղաղ։ Մի՛ ընկեք այն թակարդը, որը լարել են ծայրահեղականները»,- գրել է նա։

Իրավապահների գործողությունների ֆոնին Գլենդել քաղաքը հայտարարել է, որ խզում է իր պայմանագիրը ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության և Մաքսային ծառայության հետ:

Սասուն Խաչատրյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30