Հունիսի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք մենահամերգին «Նեմրա» ռոք խումբը կներկայացնի նաեւ իր նոր՝ The end of The Party ալբոմը։ Խմբի անդամներից Վան Եղիազարյանը նշեց, որ 11 երգ ամփոփող այս ալբոմում ներկայացված են 2019-ից մինչ օրս կուտակված իրենց հույզերը, երգերի հեղինակներն էլ ինքն ու Վասպուր Եղիազարյանն են:

Members of Nemra band gave a press conference dedicated to the band’s upcoming large-scale solo concert in Yerevan, Armenia
Անդրադառնալով «Նեմրայի» եւ Սերժ Թանկյանի հետ համագործակցությամբ ստեղծված I’m Afraid of Stars հայտնի տեսահոլովակին, խմբի անդամ Մարիաննա Կարակեյանը նշեց, որ համերգի օրը երգն առաջին անգամ կհնչի կենդանի կատարմամբ: Մի զուգերգ էլ կկատարեն Վանն եւ Լիլի Էլբակյանը, խոսքը «Բացվի երկինք» երգի մասին է, որը սիրվել է հանդիսատեսի կողմից:

Members of Nemra band gave a press conference dedicated to the band’s upcoming large-scale solo concert in Yerevan, Armenia
«Նեմրայի» անդամները նշեցին, որ մեծ ոգեւորությամբ եւ հուզմունքով են սպասում իրենց համերգին, որը կայանալու է TM Production-ի հետ համագործակցությամբ:

Members of Nemra band gave a press conference dedicated to the band’s upcoming large-scale solo concert in Yerevan, Armenia
Հավելենք, որ «Նեմրան» կազմավորվել է 2012 թվականին։ Խումբը հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով` հիմնականում ալտերնատիվ ռոք ժանրում, ինչպես նաեւ հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով։
Կարդացեք նաև
Խումբը տարբեր տարիների արժանացել է բազմաթիվ մրցանակների, իսկ 2025 թ. ապրիլին կայացած «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը ժամանակ՝ «Տարվա լավագույն ռոք արտիստ կամ խումբ» մրցանակին՝ I’m afraid of stars երգով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ