Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ հանրությանը Առաքելական Եկեղեցու դեմ տրամադրելու վարչապետի ու նրա համախոհների կոչերը հավասար են քաղաքացիական պատերազմ հրահրելու կոչերին

Հունիս 09,2025 17:23

Դեռևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը, գոնե ինձ համար, սպասելի էր հունիսի 7-ին ՀՀ առաջին նախագահ պարոն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելուց և Ամենայն Հայոց Հայրապետին իր զորակցությունը հայտնելուց հետո։ Վարչապետի ու իր մի քանի կողմնակիցների կողմից առաջին նախագահի հասցեին ուղղած սանձարձակ խոսույթն արդեն իսկ փաստում էր, որ նրանք ձեռքերը փրփուրներին գցած ինչ որ կերպ փորձում են փրկել արդեն իսկ դեպի անդունդը գլորվող իրենց վարկանիշը: Սակայն ակնհայտ է, որ դրանք անհույս ճիգեր են և որևէ արդյունք ունենալ չեն կարող: Հակառակը, ՔՊ կուսակցության վախճանը այլևս ոչ թե մոտ է, այլ արդեն իսկ իրականություն է։

Նիկոլի էությունն ու Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի հետ առնչվող տեղեկատվական նրա դատողությունները որևէ աղերս չունեն ո՛չ քրիստոնեության հետ և մանավանդ ո՛չ էլ հայության ու հայկականության հետ։ Հայ հանրությանը Առաքելական Եկեղեցու դեմ տրամադրելու վարչապետի ու նրա համախոհների կոչերը հավասար են քաղաքացիական պատերազմ հրահրելու կոչերին։

Վարչապետի այսօրվա գրառումից հետո, բոլորի համար արդեն պարզ դարձավ, որ խնդիրը ո՛չ թե Վեհափառ Հայրապետն է, այլ հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Վստահ եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանված է և հայ ժողովուրդն այլևս թույլ չի տա, որպեսզի հակաեկեղեցական ուժերը պղծեն մեր Սրբությունները։ Նա, ով կհետևի վարչապետի կոչին ու կգա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պետք է գիտակցի, որ ինքը գալիս է պատերազմելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։

Վարչապետը փորձում է ինչ որ բաներ բացահայտել, սակայն բացահայտվեց միայն սպիտակ մորթով պարուրված իր գորշ գայլի էությունը։ Աստված է պահապանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ամենայն Հայոց Հայրապետի ու համայն հայության։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30