Մանթաշյանց գործարարների ակումբի անդամներն իրականացրին խորհրդանշական այց դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը։
Ակումբականներին դիմավորեց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ ներկայացնելով Մայր Աթոռի պատմական առաքելությունը, ազգային ինքնության պահպանման գործում ունեցած դերը և հոգևոր ժառանգության հարուստ շերտերը։ Այցելության շրջանակում դիտեցին նաև «Ռուբեն Սևակ» և «Խրիմյան Հայրիկ» թանգարանները։
Օրվա երկրորդ հատվածում ակումբականներն այցելեցին «Ալլուրիա Վայնս» գինեգործարան, որտեղ վայելեցին գինու համտես, հավաքվեցին լոտոյի սեղանի շուրջ և շարունակեցին շփումը ջերմ ու անկաշկանդ միջավայրում։
Կարդացեք նաև