Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեբաններն ասում են՝ երբ մարդը մտնում է ուրիշի անկողին, կամ ուզում է այդ անկողնում հայտնվել, կամ սեփականը չունի․ չգիտեմ՝ սա որ դեպքն է»․ Արմեն Աշոտյան

Հունիս 09,2025 19:20

«Եկեղեցու դեմ հարձակումները Ադրբեջանի պատվերն է, Ադրբեջանի հետ համակարգված է։ Նիկոլն ընտրել է ամենաստոր տարբերակը՝ մտնել անկողին։ Հոգեբաններն ասում են՝ երբ մարդը մտնում է ուրիշի անկողին, կամ ուզում է այդ անկողնում հայտնվել, կամ սեփականը չունի․ չգիտեմ՝ սա որ դեպքն է»,-իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց՝ եկեղեցին այն միակ ինստիտուտն է, որ շարունակում է հայ ժողովրդի ու ՀՀ շահերը ներկայացնել միջազգային հարթակներում․ «Վեհափառը և մյուս սրբազաններն այդ գործողություններն իրականացնում են դրսում, Նիկոլը նաև այս հարվածն է հասցնում»։

Արմեն Աշոտյանը հորդորեց բոլոր այն մարդկանց, որոնք երբևէ գոնե մեկ անգամ սրտաբուխ աղոթք են ունեցել, զավակ պսակել նորածին կնքել եկեղեցում, կանգնեն եկեղեցու կողքին։

Իմպիչմենտի գործընթացի մասին էլ ասաց․ «Իմպիչմենտի գործընթացն ունի բազմաշերտ հնարավորություններ, դրվագներ, որոնք կարող են դառնալ տրիգեր։ Ուրախ էի «Հայաստան» դաշինքի հայտարարության համար։

Ուրախ էի, որ ՀՀԿ-ի վերջին հայտարարությունը ազգային միասնության, մեր ընդդիմադիրների որոշակի արձագանքի է արժանացել։ Իսկ Համբարձումյան Դավիթը ապրի։ Հիմա կհարցնեք՝ ինչու Դավիթը և ոչ դու։ Որովհետև Դավիթը հաղթել է ՔՊ-ին ընտրական գործընթացներում։

ՀՀԿ-ն ու «Պատիվ ունեմ» խմբակցությունը ճիշտ որոշում են կայացրել»։

Հարցին՝ ի՞նչը կստիպի ՔՊ-ական պատգամավորներին, որ միանան իմպիչմենտին, Արմեն Աշոտյանը պատասխանեց՝ խիղճը և ժողովուրդը։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30