Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը պետք է հասկանա, որ մոտենալով եկեղեցու պարիսպներին, իր առաջ կանգնելու են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները, կանգնելու են աննահանջ ձեւով». Գագիկ Մինասյան

Հունիս 09,2025 20:30

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը «Հայելի» ակումբում խոսելով Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակումների մասին, հարցրեց. «Իսկ ինչո՞ւ է ինքը այդ քայլին գնում: Եթե այս հարցին պատասխանենք, ամեն ինչ իր տեղը կընկնի:

Ըստ էության, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամենամեծ վարկանիշն ունեցող հասարակական կազմակերպությունն է: Եվ ինքը չէր կարող հանգիստ մնալ իրականում իր վարկանիշի ահավոր խայտառակ անկման պարագայում, որը հիմնականում ադմինիստրատիվ ռեսուրսի վրա է դրված: Եվ ի՞նչն է հետաքրքիր: Ադմինիստրատիվ ռեսուրսը մեր նման պետություններում, իսկ այդպիսիք շատ չկան, 15 %-ի շրջանակներում է: Իսկ իր վարկանիշը ավելի քիչ է: Դա նշանակում է, կոպիտ պիտի ասեմ, որ այն մարդիկ, ովքեր նրա ձեռքից հաց են ուտում, նույնիսկ իրենք իրեն ձայն չեն տալիս:

Այս պարագայում ունենալ հասարակության մեջ մի կառույց՝ մեր Սուրբ Եկեղեցին, որի վարկանիշը մի քանի անգամ ավելի բարձր է, դա իր համար շատ վտանգավոր է, որովհետեւ ցանկացած պահի մեր եկեղեցու կոչով կարող են մարդիկ դուրս գալ եւ վռնդել իրեն:

Ահա թե ինչու է ամենաստոր ձեւով ընկել Եկեղեցու հետեւից: Դա կարող էր անել միայն թուրքը կամ թուրքի գործակալը: Ես հենց այս տաղավարում բազմիցս եմ ասել, որ սրանք թուրքի գործակալ են, սրանք թուրքական փողով բերվել են այստեղ իշխանության՝ մի նպատակով. իսպառ վերացնել հայկական պետականությունը: Եվ այդ առումով լրիվ բնական է իրենց պահվածքը: Հատկապես այն պարագայում, երբ իրենց վարկանիշն այդպիսի ուժեղ գահավիժում է ապրում:

Սա՝ պատճառների մասին: Իսկ այն նենգ ձեւերը, որով նա փորձում է իր ստոր նպատակներն իրականացնել, բերելու են քաղաքացիական պատերազմի: Ընդհանրապես, ցանկացած ժողովրդի կյանքում երեւի ամենամղձավանջային բանը, որ կարող է տեղի ունենալ, քաղաքացիական պատերազմն է: Ու բնական է, որ թուրքական գործակալը պետք է հայ ժողովրդի մեջ առաջացնի քաղաքացիական պատերազմ: Մենք հենց այս իրավիճակի մեջ ենք:

Ես կարծում եմ՝ կանխելու մի ձեւ կա: Ինքը պետք է հասկանա, որ մոտենալով եկեղեցու պարիսպներին, իր առաջ կանգնելու են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները, կանգնելու են աննահանջ ձեւով: Թերեւս, ինքը պետք է հասկանա, որ եթե հարվածի այդ պարսպին, ինքը կոչնչանա: Մի գուցե, դա իրեն հետ պահի: Հակառակ պարագայում ինքը չի կանգնելու, ինքը գնալու է մինչեւ իր ստոր նպատակների իրականացումը»,-ասաց Գագիկ Մինասյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30