Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը չի ներում Մայր աթոռին և կաթողիկոսին 2020-2021-ին հստակ դիրքորոշում ունենալու համար․ Աբրահամյան

Հունիս 09,2025 21:15

«Առաջին բանը, որ մտքիս եկավ, այն է, որ ամեն դեպքում իշխանությունը չի ներում Մայր աթոռին և նաև կաթողիկոսին 2020-2021-ի ժամանակահատվածում հստակ դիրքորոշում ունենալու երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով եկեղեցու դեմ հարձակումներին։

Ըստ նրա՝ հիմա իշխանության մոտ բացի քաղաքական ու մնացած հանգամանքները նաև վրեժի հանգամանքը կա․ «Այն, ինչ ձեռնարկել է այս իշխանությունը և որպես հետևանք բերել մեր ժողովրդի գլխին, շատ բանով դրա հետագա քայլերի արդյունավետությունը կախված է ներհանրային դիմադրությունից։ Մայր աթոռը դարերով եղել է այն կառույցը, որը մեր ինքնության պահպանման, մեր պատմական հիշողության պահպանման, հայի տեսակը, լեզուն պահպանելուց բացի նաև հանրային դիմադրության կարևոր կառույցներից մեկն է։ Իշխանությունը չի կարող իր պլաններն իրականացնել՝ ճանապարհին ունենալով այդպիսի մեծ դիմադրություն ունեցող կառույցի։ Խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ այն, որ Մայր աթոռը դարեդար ունեցել է այդ ֆունկցիան՝ դիմադրել ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքներին ու թշնամիներին։ Եկեղեցին թիրախավորվում է հասարակության  այն հատվածի կողմից, որը բերել, հասցրել է մեր երկիրն այս իրավիճակին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30