Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն պետք է ունենա նորընտիր վարչապետ, ում բարեվարքությունը, իրավական գիտակցությունը, սահմանադրական և ազգային հավատարմությունը լիարժեք ստուգված և հաստատված կլինեն. Արսեն Բաբայան

Հունիս 09,2025 23:55

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը դրժել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած վարչապետի երդումը եւ գործել է այդ երդման բոլոր սկզբունքների ու արժեքների դեմ։

Սա փաստ է, եւ եթե Նիկոլ Փաշինյանը փորձի հերքել, անհրաժեշտ ձեւաչափով դա կապացուցեմ՝ նրա հայտարարությունների, քաղաքական որոշումների, պետական շահերին հակասող գործողությունների եւ ժողովրդին պատճառած անչափելի կորուստների վկայակոչմամբ։

Ըստ այսմ, համաձայն Սահմանադրության եւ վարչապետի երդման բառացի տեքստի՝

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը» –

Նիկոլ Փաշինյանը չէր կարող և չի կարող լինել կառավարության ղեկավար, քանի որ դրժել է պետական բարձրագույն ծառայողի բարեվարքության այդ նվազագույն չափանիշը։

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր պետականության ինստիտուտներին ու արժանապատվությանը, արձանագրում եմ՝

Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա նորընտիր վարչապետ, ում բարեվարքությունը, իրավական գիտակցությունը, սահմանադրական և ազգային հավատարմությունը լիարժեք ստուգված և հաստատված կլինեն։

Հայաստանի քաղաքացիներին կոչ եմ անում համախմբվել՝ իշխանությունը սիրով ու խաղաղ ճանապարհով ժողովրդին վերադարձնելու եւ նոր ղեկավար ընտրելու օրակարգի շուրջ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30