Հաղորդել ենք, որ այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարել է Համակարգող խումբ ստեղծելու մասին, որն ըստ իրեն՝ պետք է զբաղվի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու» օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելով: Նաեւ նշել է, որ Համակարգող խմբի «առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա»՝ զրույցների գնահատմամբ։
Նրա այս գրառմանը աջակցողներ կան, ասենք՝ մի օգտատեր գրել է. «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման համակարգողները ի՞նչ եղան։ Նրանց փորձը պետք է օգտագործել, պետք է խնդրել, որ վերադառնան ու կրկին համակարգեն այս աշխատանքը»:
Նախաձեռնությունը ողջունողներից մեկը գրել է. «Փաշինյանը հարգանքի է արժանի, քանի որ իր ընտրազանգվածին շնորհավորել է բայրամի տոնի առթիվ»:
Կան նաեւ հումորային արձագանքներ: Ասենք՝ Փաշինյանի սահմանած չափանիշների առնչությամբ մեկը գրել է. «Ոնց որ ինձ նկարագրեիք, լրիվ կաթողիկոսի թեկնածու եմ»: Մեկ ուրիշն էլ առաջարկել է. «Եկեք Ալեն Սիմոնյանին ընտրենք կաթողիկոս, շատ ազնիվ, մաքուր, պարկեշտ և, ամենակարևորը՝ կուսակրոն»: Եվս մի առաջարկ. «Կարա, ասենք կաթողիկոսը կին թեկնածու լինի՞: Ասենք էդ կուսակրոնության պահն էլ հեշտ կարելի է լուծել»:
Կարդացեք նաև
Սակայն գրառմանը հետեւած մեկնաբանությունների զգալի մասը խիստ քննադատություն է: Մեջբերենք մի քանի օրինակներ՝ աննշան սրբագրմամբ:
«Նիկոլ Փաշինյանը 5 տարուց ավել չի մասնակցում Սուրբ Պատարագներին, հետևաբար, նա չի կարող համարվել Հայ Առաքելական Եկեղեցու անդամ, առավել եւս Եկեղեցու ներքին գործերի մեջ խառնվել, նա ունի միայն մեկ իրավունք՝ զղջալ, ներողություն խնդրել եւ ապաշխարությամբ վերադառնալ Եկեղեցու գիրկը»:
«Պարո’ն վարչապետ, այս ի՞նչ չափորոշիչներով եք առաջնորդվում, դուք ո՞նց եք ստուգում՝ ձեր վերը նշված կետերին համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ, սա առնվազն անլուրջ է, զուրկ է բարոյական, իրավական, և եկեղեցական բոլոր կանոններից, խնդրում եմ, վեր մնալ այս անպտուղ նախաձեռնությունից»:
«Դու կաթողիկոս փոխելու կամ ընտրելու լիազորություն չունես ՀՀ սահմանադրությամբ… քո ընտրածն ի՞նչ պիտի լինի.. տեսնում ենք էլի թիմակիցներիդ…»:
«Շատ անլուրջ ես, չե՞ս զգում, որ հանուն իր եկեղեցու և հավատի, հանուն իր Վեհափառի ազգը գլուխդ կջարդի, Սարդարապատի կռիվ տեսած ազգ ենք, ազգի նուրբ լարերի հետ չխաղաս, դա կլինի քո վերջը»:
«Սահմանադրությամբ հնարավորություն չունեք կաթողիկոսին հեռացնելու, ժողովրդին եք հրահրո՞ւմ։ Քաղաքացիական պատերա՞զմ եք ուզում»:
«Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի սիրելի հայեր ջան, որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ. մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության կառավարական շենքն ու ԱԺ շենքը ազատելու եւ վարչապետի նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։
Տվյալ երեւույթը բացեիբաց քաղաքացիական պատերազմա հրահրում ու փորձում է երկիրը վերածել քաոսի՝ առանց եկեղեցու, առանց կրոնի ու առանց պաշտպանության զորքերի, որպեսզի թշնամին առանց որեւէ խոչընդոտ գա եւ տիրանա մեզ եւ մեր երկրին»:
«Առավոտ բարլուսով ինչի ես քաղաքացիականի դրդում մարդկանց, կարելի՞ է իմանալ … Ով դուրս գա Եկեղեցու դեմ կամ ինչ-որ կտրուկ գործողություն անի , շատ լավ գիտես, որ անգերեզմանա մնալու… Ուզածդ ինչա»:
«Միգուցե համակարգող խումբ ստեղծեք, որ ադրբեջանական ուժերը դուրս շպրտվեն մեր տարածքից, միգուցե համակարգող խումբ ստեղծեք, որպեսի սկսի արցախահայերի վերադարձի գործընթացը, միգուցե համակարգող խումբ ստեղծեք, որ բացահայտի ոնց կոտորվեցին 5000 ջահելները, միգուցե համակարգող խումբ ստեղծեք թե ուր կորավ ԱՆԻՖ-ի միլիոնները, աղքատության ահռելի թվաքանակը, արտագաղթը, և վերջապես համակարգող խումբ ստեղծեք վարչապետի հեռացման հարցի շուրջ»:
«Փաստորեն ՀՀ-ում ուրիշ էլ կարևոր բան, քան եկեղեցին` չկա։ Եկեղեցին լավ թե վատ չպիտի՛ պետության կողմից ճնշման ենթարկվի, էնպես, ինչպես և պետությունը` եկեղեցու կողմից։ Ի՞նչ կլինի եկեղեցու հետ, ով դա կգլխավորի, երեխաներ կունենա թե սիրուհիներ` ՀՀ քաղաքացուն դա չի հետաքրքրում։ Մենք աշխարհիկ պետություն ենք, ոչ թե կրոնական»:
«Ինչքան պարապ է մեր կառավարությունը. երկիրը կանգնած է լուրջ անվտանգության խնդրի առաջ մուկ եք նկարում: Հանգիստ թողեք եկեղեցուն»:
«Պարոն Փաշինյան, բա չիմացաք՝ բացի մեր Գարեգինից, Հայ Եկեղեցու պատմության մեջ ժառանգներ են ունեցել նաև Գրիգոր Լուսավորիչը, Ներսեսը և այլք։ Եկեք նրանցով նույնպես զբաղվեք, թե չէ մի տեսակ, ոնց որ խտրականություն եք դնում կաթողիկոսների մեջ»:
«Պարոն Փաշինյան, ճիշտն ասած քաղաքականությամբ չեմ սիրել զբաղվել, այս Ձեր գրառումը Վեհափառի հետ է կապված կան հատուկ եկեղեցական խորհուրդ, որոնք իրենք կարող են այդ հարցերով զբաղվել: Իսկ դուք միգուցե փորձեք վեհափառ դառնալ ինչ կլինի որ…դուք ամեն ինչ եք էլ վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար. ինչնա խանգարելու ձեզ որ դուք չլինեք վեհափառ: Ամոթն էլ լավ բանա…..»:
«Կարո՞ղ է վերջում էդ համակարգող խումբը քեզ էլ Աստված կարգի, պրծնենք»:
«Երբեք չէի մտածել, որ Ձեր PR-ի հաջորդ գործիքը Հիսուսն է լինելու»:
Նկարները տարածվել են 2018-ին՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների միջոցով
Այս մի ոսկորը կոկորդում կմնա։ Բոլոր անտարբեր որն էլ են արդեն իր դեմ դուրս եկել։