Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ հենց այդ պատճառով է, որ նիկոլական ռեժիմը փորձում է թուլացնել Եկեղեցին՝ ներսից. Շիրազ Խաչատրյան

Հունիս 10,2025 11:07

«Հենակետ» հասարակական կազմակերպության փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս պահին Հայաստանում միակ ու ամենակայուն համակարգը, որն ունակ է դիմադրելու Փաշինյանի դիկտատորական որոշումներին և կանգնելու Հայաստանի աստիճանական ադրբեջանացման գործընթացի ճանապարհին, Հայ Առաքելական Եկեղեցին է։ Սա այն կառույցն է, որն ունի իրական դիմադրողականություն և ազգային ինքնության պահպանման ներուժ։ Եվ հենց այդ պատճառով է, որ նիկոլական ռեժիմը փորձում է թուլացնել Եկեղեցին՝ ներսից։
Ամեն բան այնքան ակնհայտ է. մինչ օրս Եկեղեցին է միջազգային հարթակներում սուր ձևով բարձրաձայնում Արցախի և արցախցիների ճակատագրի մասին, ահազանգում է հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման գործընթացի վերաբերյալ, բացահայտ քննադատում է ալիևյան ռեժիմը։
Եվ կասկած չունենաք՝ Եկեղեցին լինելու է առաջիններից մեկը, ով դիմադրելու է հետագա «ադրբեջանական պրոյեկտներին», որոնց նպատակն է ժամանակի ընթացքում կլանել Հայաստանը, «փախստականի» կարգավիճակով ադրբեջանցիներին հաստատվել Հայաստանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ բնակավայրերի, մզկիթների կառուցմամբ։ Եվ եթե հարց է՝ ո՞վ է կանգնելու այդ գործընթացների դիմաց, համոզված եմ՝ առաջիններից մեկը հենց Եկեղեցին է լինելու: Դա է պատճառը, որ այս դիրքորոշումը անընդունելի է լինելու համ նիկոլական, համ էլ ալիևյան ռեժիմների համար։

Ու հիմա, ինչ փորձում են անել հայաստանյան ներկա կառավարիչները, պատահական և կարճաժամկետ գործողություններ չեն։ Սրանց ռազմավարությունն իրականում երկարաժամկետ ծրագիր է՝ նպատակաուղղված ոչ թե Հայաստանի անվտանգային կամ տնտեսական կայունության ապահովմանը, այլ ուղղակի մեր պետության դարպասները թշնամու առաջ կամաց-կամաց բացելուն:

Սա է սրանց «քլունգի քաղաքականությունը»՝ քանդել, խարխլել վերջին դիմադրողականություն ցույց տվող համակարգերը, մնացյալ էմոցիոնալ զեղումները հանդիսատեսի համար են…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30