Haqqin.az կայքը բավարարվել է՝ միայն թարգմանելով Փաշինյանի այն տխրահռչակ հրապարակումը, որտեղ ասում է, որ եկեղեցին պետք է վերադարձվի ժողովրդին: Ադրբեջանական քարոզչակայքը հիշեցնում է, որ հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել է, որ Վեհափառը կուսակրոնության իր ուխտին հավատարիմ չէ, որ երեխա ունի, իսկ ավելի ուշ կոչ է արել նոր կաթողիկոս ընտրել: Զարմանալի է, որ կայքում վերլուծական որեւէ հոդվածով չեն «աջակցել» Փաշինյանին, երեւի մտավախություն են ունեցել, որ այդպիսով կարող են ավելի շատ վնասել շրիշակից էլ ցածր վականիշ ունեցող իրենց գործընկերոջը:
news.day.az-ն էլ հիացմունքով գրում է, որ Փաշինյանը խոստացել է «մերկացնել» Վեհափառին ու հասարակության դատին ներկայացնել կուսակրոնության ուխտին հավատարիմ չլինելու «փաստերը»: news.day.az-ը գրում է, որ Հայաստանի իշխանությունների ու եկեղեցու պայքարը շարունակվում է, իսկ Փաշինյանը խոստացել է ապացուցել, որ կաթողիկոսը երեխա ունի: Վերջիններս, Փաշինյանի գրած տեքստերը դրոշակ սարքած, շեշտում են, որ Վեհափառը խախտել է կուսակրոնության ուխտը, ու կաթողիկոս ընտրվելու ժամանակ էլ դեռ «մութ» կողմեր կային: Բնականաբար, Ադրբեջանից եկած հրահանգներով առաջնորդվող Փաշինյանի թեզերը չեն կարող հրճվանք չառաջացնել Ադրբեջանում, որի համար միակ խոչընդոտը հազարամյակների պատմություն ունեցող Հայ առաքելական եկեղեցին է:
media.az-ն էլ գրում է, որ Փաշինյանը պահանջում է Վեհափառի հրաժարականը, ու հիշեցնում, որ Փաշինյանը որոշել է նոր կաթողիկոսի ընտրություններ անցկացնել:
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: