«Հայաքվե». Վարչախմբի պարագլուխը քաղաքացիական բախումներ է հրահրում։ Նա կոպտագույն կերպով խաթարում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Միջազգային այս խառնակ իրավիճակում, երբ Ադրբեջանն էլ նոր թափով զինվում է, ապակայունացնել Հայաստանի ներքին դրությունը` ոչ այլ ինչ է, քան թշնամական շահերի սպասարկում։
Ավելին՝ առկա են լուրջ մտահոգություններ, որ կա ծրագիր Հայաստանում ներքին անկայունությունը հասցնելու մի հանգրվանի, որին կարող է հետևել արտաքին ինտերվենցիան։
Հայաստանի Հանրապետությունում կան համապատասխան պատկան մարմիններ, որոնց ուղիղ պարտականությունն է ապահովել սահմանադրական կարգը, կանխել բախումներն ու հնարավոր այլ կործանարար զարգացումները։