Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցած երաժիշտների անունները

Հունիս 10,2025 13:29

Երեկ ուշ երեկոյան հայտնի են դարձել Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցների անունները։ Ժյուրիի որոշմամբ երկրորդ փուլ են անցել հետևյալ 6 դիրիժորները՝ Ջեյհաք Չոյ (Հարավային Կորեա), Օտիս Քինթա Էնոքիդո-Լայնհեմ (Մեծ Բրիտանիա), Քյունտե Պակ (Հարավային Կորեա), Լեոնարդ Վայս (Ավստրալիա), Շուն Օի (Ճապոնիա), Ֆերնանդո Գաջինի (Արգենտինա)։

Երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 10-ին և 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Մասնակիցները կղեկավարեն մրցույթի պաշտոնական նվագախումբը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Մրցանակակիրները հայտնի կդառնան հունիսի 12-ին՝  պարգևատրման արարողության և գալա համերգի ընթացքում։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան մրցույթը մեկնարկել է հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Այս տարի այն անցկացվում է «դիրիժորության» մասնագիտական կարգում։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia-ն։ Մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և անցկացվում է ֆեդերացիայի սահմանած կանոնների համաձայն։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30