Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորս հիշում ենք Նիկոլ Փաշինյանի հիստերիկ պահվածքը, շոուն շարունակում են»․ Կյուրեղյանը՝ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի գործի մասին

Հունիս 10,2025 13:25

«Իրենք շոուն շարունակում են, հանրությանը հրամցնում են թեմաներ, որոնց շուրջ կգնան քննարկումներ, իրենք ելույթներ կունենան եւ հանրության ուշադրությունը կշեղեն շատ կարեւոր հիմնահարցերից, որոնք այսօր որպես մարտահրավեր մեր հանրության առաջ կանգնած են»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելուն։

Նշենք,որ Գլխավոր դատախազը դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ:

Արմենուհի Կյուրեղյանը հավելեց․ «Եկեք հաշվենք՝ քանի նման գործ է հանրությանը ներկայացվել, քանի նման գործեր են տարիներով քննվում եւ քանիսն են դրանցից ավարտուն տեսք ունեցել։ Պարզապես խոսում են»։

Հարցին, թե Սեյրան Օհանյանը դղյակ ունի՞, Կյուրեղյանը պատասխանեց․ «Ես ոչ տեսել եմ, ոչ եղել եմ, ոչ գիտեմ, գնացեք իրենց հարցրեք»։

«Բոլորս հիշում ենք Նիկոլ Փաշինյանի հիստերիկ պահվածքը, նաեւ սպառնալիքներ՝ այ դուք, կտեսնեք, կհայտնվեք բանտում։ Եվ, բնականաբար, հրահանգ է իջել, որ պետք է գործ հարուցելու գործ սկսեն։ Ես ապօրինի եմ համարում այն, որ իրենք իրենց շոուն շարունակելու համար ԱԺ նման միջնորդագիր են բերել»,- նշեց նա։

Անդրադառնալով իմպիչմենտի գործընթացին, Արմենուհի Կյուրեղյանը կրկնեց «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը, որ պատրաստ են 28 ստորագրությամբ միանալ։ «Երբ նախաձեռնող խումբը կմոտենա մեզ, 28 պակաս ստորագրությունը մենք կտանք»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30