Լրահոս
Օրվա լրահոսը

Եկավ «Արցախը Հայաստան է և վերջ»-ով, գնում է «Հայաստանը Արցախ է և վերջ» ելքին. Վահե Հովհաննիսյան

Հունիս 10,2025 14:01

N-համայնք. մուտքը՝ կամավոր

Եկավ «Արցախը Հայաստան է և վերջ»-ով, գնում է «Հայաստանը Արցախ է և վերջ» ելքին։
Իրականում այս օրերին Նիկոլն անում է այն, ինչը հականիկոլական լուրջ համակարգը պետք է արած լիներ չորս տարում՝ գնում է ինքնասահմանզատման, ինքնամեկուսացման։ Դա մենք պետք է արած լինեինք, և վաղուց։ Չհասկացանք, չարեցինք։

Հիմա Նիկոլը ձևավորում է N-համայնք։ Դա ո´չ հանրային շերտ է, ո´չ ընտրազանգված։ Դա նոր համայնք է, որտեղ ինչ-որ թվով մարդիկ մտնելու են։ Պայմանը՝ ունակ լինել կատարելու Ն-ի բոլոր հրահանգները։

Մարդիկ միշտ ունենում են ընտրության իրավունք։ Սա նույնպես ընտրություն է։ Բայց փաստն այն է, որ այդ N-համայնքը ժամանակի ընթացքում լայն հասարակությունից անջատվելու է, պարփակվելու։ Մինչև իրական լեգիտիմ փոփոխություններ։

Կա հայտնի վիպակ՝ Քեթրին Կրեսմեն Թեյլորի «Հասցեատերն անհայտ է» (Address Unknown)։ Շատ մանրամասն նկարագրված է պրոցեսը, երբ նորմալ, սովորական մարդիկ, որոշակի գաղափարական ազդեցության տակ կորցնում են մարդկային որակները, դառնում կամազուրկ գործիք։

N-համայնք մտնողները դա անում են կամովին, նրանք ունեն ընտրության իրավունք։ Բոլորը հնարավորություն ունեն՝ մտածելու, վերապրելու, հաշվարկելու իրենց որոշումն ու ազդեցությունը իրենց հետագա կյանքի վրա։

Վահե Հովհաննիսյան
Այլըտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30