Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական ամսագրի էթիկական խախտումների հարցը քննելու համար «Գեղարդ» հիմնադրամը դիմել է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններին

Հունիս 10,2025 14:36

«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոքով է դիմել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններին՝ «Akademik Tarih ve Düşünce Dergisi» (ISSN 2148-2292) ամսագրի էթիկական խախտումների հարցը քննելու համար։

Միջազգային գիտատեղեկատվական մի շարք շտեմարաններում՝ Current Index to Journals in Education (CIJE)-WorldCat, SCİENCE İNDEX RU, ERIH PLUS, The Open Ukrainian Citation Index (OUCI), Index Copernicus, EuroPub, Scientific Indexing Service, HINARI (United Nation’s Database, Korea Open Access Platform for Researchers (KOAR), Harvard University Database, ինդեքսավորվող «Akademik Tarih ve Düşünce Dergisi» (ISSN: 2148-2292) գիտական ամսագրում հրապարակված բազմաթիվ հրապարակումների բովանդակություններ խախտում են գիտական էթիկան։

2024-2025 թվականներին ամսագրում հրապարակված նյութերի վերլուծությունը բացահայտեց ակադեմիական և էթիկական չափորոշիչների բազմաթիվ խախտումներ, որոնք արտահայտում են՝.

  1. Պատմական փաստերի բացահայտ կեղծիքներ և աղավաղումներ պարունակող նյութերի հրապարակում.
  2. Ակադեմիական հետազոտությունների քողի տակ այլատյացության և հակահայկական հռետորաբանության տարածում.
  3. Պատմական իրադարձությունների քաղաքական ենթատեքստով մեկնաբանություններ՝ առանց ակադեմիականորեն ճանաչված աղբյուրներին հղում կատարելու
  4. Այլ ամսագրերի տվյալների բազաներում ներառված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկատվության տրամադրում, որոնցում այն ինդեքսավորված չէ։

Ներկայացնում ենք խնդրահարույց հրապարակումների մի քանի օրինակներ՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի քողի տակ բացահայտ տարածքային ոտնձգությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ«Ադրբեջանցիների արտաքսումն Արևմտյան Ադրբեջանից և վերադարձի հայեցակարգը», առանց գիտական ապացույցների ենթադրյալ «ադրբեջանցիների ցեղասպանության» մեղադրանքը, իբր թե հայերի կողմից Երևանի Կապույտ մզկիթի քանդումը (վերականգնվել է 1990-ական թվականներին և գործում է մինչ օրս) և այլն։

Նման հրապարակումները հակասում են ոչ միայն ակադեմիական էթիկային, այլև՝ ակադեմիական միջազգային չափանիշներին և հրատարակչական էթիկայի կանոնագրքին։

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30