Լրահոս
Օրվա լրահոսը

Դիպվածը կստանա իրավական գնահատական. իմ ծառայողական մեքենայի վարորդը թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով. Անահիտ Ավանեսյան

Հունիս 10,2025 14:51

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.

«Առողջապահության նախարարի ծառայողական 006LL55 մեքենան (քանի դեռ պետությունը ձև է տալիս, թե պայքարում է քարսիթերի և ամրագոտիների օգտոգործման համար)»:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է.

«Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին հանրային վերահսկողության և լուսաբանման համար.
կիրակի օրը իմ ծառայողական մեքենան ավտոլվացման կետ տանելիս վարորդը թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով:

Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30