Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել է պահը, որ տեղեկացնեմ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին. Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար

Հունիս 10,2025 16:26

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի՛ շենգավիթցիներ, 2018 թվականից ստանձնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի բարդ և պատասխանատու պաշտոնը՝ միասին ահռելի նախաձեռնություններ և ծրագրեր ենք կյանքի կոչել, բազմաթիվ առաջարկներից եմ հրաժարվել, որպեսզի շարունակեմ ծառայել վարչական շրջանին՝ նպաստելով համայնքի բարեկեցությանը, սակայն երկարատև ժամանակ է իմ աշխատանքային ճանապարհը որպես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար դադարեցնելու միտք կար և այսօր եկել է այն պահը, որ տեղեկացնեմ ձեզ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին։

Շտապեմ նշել՝ խուսափելով շահարկումներից, որ պատճառներն անձնական են և անձնական խնդիրներից զատ այլ հանգամանքներով չպայմանավորված։

Շնորհակալ եմ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին՝ համատեղ թիմային և սրտացավ աշխատանքի համար, համայնքային բոլոր գերատեսչություններին՝ արդյունավետ համագործակցության համար, շենգավիթցիներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար։

Շնորհակալություն եմ հայտնում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ինձ վստահելու և թույլ տալու իմ համեստ ներդրումն ունենալ համայնքի զարգացման նվիրական գործում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30