Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցու դեմ տարվող քարոզչությունն ինքնանպատակ չէ, այն միտում ունի խարխլելու հայ հավաքականության ոգին. «Էջմիածին» դաշինքի հայտարարությունը

Հունիս 10,2025 16:48

Վերջին օրերին իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող քարոզչությունն ինքնանպատակ չէ։ Հաստատապես պնդում ենք, որ այն իրականացվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամական ուժերի ուղորդմամբ, և միտում ունի խարխլելու հայ հավաքականության ոգին։ Հայոց ինքնության և գոյության մեջ իր անգնահատելի դերը և 1700-ամյա պատմություն ունեցող ՀԱԵ-ի հիմքերը խարխլելուց հետո է հնարավոր վերջնականապես կոտրել հայ ժողովրդի դիմադրությունը, պայքարի ոգին, կամքը և արժանապատվությունը։

Արձանագրում ենք, որ սա զուտ մեկ, կամ մի քանի հոգևոր այրերի դեմ մղվող պայքար չէ, այլ պատերազմ՝ հայ ժողովրդի ինքնության գլխավոր հենասյան՝ քրիստոնեական արժեքների դեմ։

Լինելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակներ՝ կոչ ենք անում հոգևոր մայրաքաղաքի՝ Էջմիածնի և, առհասարակ, հավատավոր մեր հայրենակիցներին համախմբվելու և անհրաժեշտ պահին գործուն քայլերով ապացուցելու, որ մեր սրբությունների դեմ տարվող չարանենգ օրակարգը չի հաջողելու։
Սա վերքաղաքական և վերկուսակցական պայքարի կոչ է և դրա շարքերում պետք է խոնարհվեն ամեն տեսակի խմբային և մասնավոր շահերը։ Համակարգված և կոորդինացված պայքարի անհրաժեշտություն տեսնելով՝ մենք՝ էջմիածնեցիներս, մեր վրա ենք վերցնում այդ անչափ պատասխանատու և պարտավորցնող բեռը և խնդրում ՀԱԵ հավատավոր հոտի մեր եղբայրներին ու քույրերին լինել զգոն, որպեսզի անհրաժեշտ պահին գործուն քայլերով թույլ չտանք Մայր Աթոռի զավթումն ու օկուպացիան չարիքի սպասավոր ՀՀ իշխանությունների կողմից։

Հայոց պետականության բոլոր ինստիտուները ոչնչացրած և խարխլած հակահայերի ձեռքերը չեն հասնելու մեր ինքնության գլխավոր հենասյուն համարվող Սուրբ Տաճարին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և մենք՝ քրիստոնյա հայերս, դա կերաշխավորենք։ Խնդրում ենք լինել զգոն և պատրաստ՝ անհրաժեշտ պահին մեր հավաքականությամբ ցույց տալու, որ Քրիստոսի եկեղեցին պաշտպանված է ոչ միայն Աստվածային ուժով, այլև՝ քրիստոնյա հայերով, որոնց համար պատիվ է լինել ՀԱԵ պաշտպանը և նրա հավերժական գոյության երաշխավորը։

Ոտքի՛, Էջմիածի՛ն, վտանգված է Մայր Աթոռը:

«Էջմիածին» դաշինք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30