Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիր է դրված քանդել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իբրև համակարգ, որպես ամենամեծ հայկական լոբբիստական կառույց. Էդմոն Մարուքյան

Հունիս 10,2025 16:52

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության անկյունաքարն է, մեր ժողովրդի հոգևոր ուժի աղբյուրը։

Սակայն, հոգևոր արժեքից և նշանակությունից զատ, այն ունի նաև կարևորագույն աշխարհիկ դերակատարություն։

Այսօր մեր Եկեղեցին տիրապետում է հայկական ամենախոշոր լոբբիստական ցանցին, որը ծառայել և ծառայում է մեր պետական և ազգային շահերի պաշտպանությանը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հակազդում է Ադրբեջանին ամենուր՝ աշխարհի ցանկացած վայրում, որտեղ կանգնած են մեր տաճարները։

Եկեղեցին է հոգեպես սնում Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներին և ամրացնում, իսկ երբեմն նույնիսկ ստեղծում, նրանց կապը հայրենիքի հետ։

Սրանով էլ պայմանավորված, Ադրբեջանը նպատակ է դրել ոչնչացնելու տվյալ առանցքային գործառույթը իրականացնող ինստիտուտը, իսկ ՀՀ իշխանությունները մեծ եռանդով սպասարկում են թշնամու այդ օրակարգը։

Ադրբեջանի ծրագրով Հայաստանը պետք է վերածվի Արևմտյան Ադրբեջանի, իսկ Արևմտյան Ադրբեջանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին չի կարող իր այսօրվա ինստիտուցիոնալ տեսքով գոյության իրավունք ունենալ։

Այսպիսով, վերջին օրերին տեղի ունեցող գործընթացները ես չեմ դիտարկում որևէ բարձրաստիճան հոգևորականի կողմից կուսակրոնության ուխտի ենթադրյալ խախտման համատեքստում. խնդիր է դրված քանդել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իբրև համակարգ, որպես ամենամեծ հայկական լոբբիստական կառույց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30