Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Թըրների հետ հանդիպմանը ՀՅԴ Բյուրոյի անդամները գոհունակություն են հայտնել հայ ժողովրդի համար կենսական կարևորություն ունեցող մի շարք հարցերի վերաբերյալ Կանադայի սկզբունքային դիրքորոշումների առնչությամբ

Հունիս 10,2025 17:07

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանը և Արսեն Համբարձումյանն հունիսի 10-ին ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում ընդունել են Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ, անդրադարձել տարածաշրձանային քաղաքական զարգացումներին։

ՀՅԴ Բյուրոյի անդամները գոհունակություն են հայտնել հայ ժողովրդի համար կենսական կարևորություն ունեցող մի շարք հարցերի վերաբերյալ պաշտոնական Օտտավայի սկզբունքային դիրքորոշումներին, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության, արցախահայության վերադարձի իրավունքի իրացման, Արցախի մշակութային ժառանգության պահպանման և Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ։

Երկուստեք կարևորվել է Կանադայի հայ համայնքի դերը միջպետական հարաբերությունների առաջանցիկ զարգացման գործում։

ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30