«Ազատություն». Չորրորդ օրն է՝ Լոս Անջելեսում շարունակվում են ապօրինի ներգաղթյալներին երկրից վտարելու՝ իրավապահների գործողությունների դեմ ցույցերը, որոնք ուղեկցվում են ոստիկանների հետ բախումներով, կան տասնյակ բերման ենթարկվածներ: Ոստիկանները կրկին արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ են կիրառել ցույցերը ցրելու համար: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Կալիֆորնիայի այլ քաղաքներում, ինչպես նաև այլ նահանգներում: Ուշ երեկոյան ակցիաները հիմնականում մարել են: Այս ֆոնին խորանում են հակասությունները Կալիֆորնիա նահանգի ու դաշնային իշխանության միջև:
Երեկ ԱՄՆ նախագահը կարգադրել է Ազգային գվարդիայի ևս 2 հազար զինվոր ուղարկել Լոս Անջելես՝ նրանց թիվը հասցնելով 4 հազարի: Կարգուկանոն հաստատելու համար Դոնալդ Թրամփն ուղարկել է նաև ծովային հետևակի 700 զինվոր: Նա շնորհակալություն է հայտնել Ազգային գվարդիային՝ լավ աշխատանքի համար, ապա քննադատել Կալիֆորնիայի նահանգապետին՝ ասելով, թե նա կոմպետենտ չէ, չի տիրապետում իրավիճակին, և լավ կլիներ, որ ձերբակալվեր:
Կալիֆորնիայի նահանգապետը համարում է, որ Ազգային գվարդիան կիրառելն ապօրինի է և արդեն դատական հայց է ներկայացրել նախագահի, Պենտագոնի և պաշտպանության նախարարի դեմ: Դեմոկրատ Գևին Նյուսոմն ասել է, որ Թրամփի գործողություններն «անվիճելիորեն քայլ են դեպի ավտորիտարիզմ»։ Նա սոցցանցում գրել է, որ ծովային հետևակի ներգրավումը «խելագար երևակայության» արդյունք է։
Սասուն Խաչատրյան
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: