Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարկուտը կրկնվող աղետ է դարձել, հունիսին եւս կարկուտի ռիսկ կա, այն օրը, երբ քննարկում էինք իրականացնում, Շիրակում կարկուտ տեղաց»․ փոխնախարար

Հունիս 11,2025 11:16

Կարկուտի հասցրած վնասների մեծ մասի գնահատումն արված է, ընդհանուր առմամբ՝ հաշվարկներն իրականացված են։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

«Ոչ բոլոր տվյալներն են ամբողջացված, քննարկումներ ունեցել ենք մեր ֆերմերային տնտեսություններին աջակցելու նպատակով, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիս ամսին նույնպես պատմականորեն բավականին ռիսկային է կարկտահարության առումով, մենք այս պահին դեռ վերջնական արձագանք չենք ներկայացնում։ Հունիսի 20-25-ից հետո՝ արդեն որոշակի ամբողջական պատկեր ունենալուց հետո, նոր կկարողանանք վերջնական որոշում կայացնել, որովհետեւ այն օրը, երբ քննարկում էինք իրականացնում, Շիրակի մարզում տեղաց կարկուտ»,- ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ 2025 թվականին եղել են քիչ թվով ապահովագրված հողատարածքներ։ Դա որոշակիորեն պայմանավորված է նրանով, որ ապահովագրական ընկերությունները զսպվածություն են ունեցել։ Այն ռիսկերը, որոնք իրենք առնչվել են 2022-2023 թվականներին, դրանց պատճառով զսպվածություն են ունեցել 2025 թվականին։

Մանրամասները՝ տեսանյութում

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ ասաց, որ ապահովագրական ընկերությունները հրաժարվում են մարդկանց հետ պայմանագիր կնքել, սա արդեն մասսայական բնույթ է կրում։ «Հերիք չէ, որ պայմանագիր չեն կնքում, կարկուտից տուժած տնտեսություններում վնասի գնահատում չեն իրականացում։ Մարդը կանգնում է փաստի առաջ՝ ապահովագրական ընկերությունը հրաժարվում է պայմանագիր կնքելուց, կարկուտը գալիս է, 100 տոկոսով իր եղած-չեղածը ջարդում է, էս մարդը վարկային պարտավորություններ ունի, չի կարողանում իր վարկային պարտավորությունները կատարի եւ սնանկացման է գնում։ Պետությունը պետք է ձեռք մեկնի այս մարդկանց։ Այս ընթացքում գոնե որոշ փոխհատուցումներ տրվե՞լ են մարդկանց»,- ասաց Դանիելյանը։

Ի պատասխան՝ Արման Խոջոյանն ասաց, որ կարկուտը կրկնվող աղետ է դարձել, դեռ սպասվում է կարկտահարություն, որից հետո վնասները վերջնական կճշտվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30