Լրահոս
Օրվա լրահոսը

Էրզրումում տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան գործարար համաժողով

Հունիս 11,2025 12:10

Ermenihaber. Ներկայիս Թուրքիայի Էրզրում (Կարին) քաղաքում տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան գործարար համաժողով։

Էրզրումի առևտրի և արդյունաբերական պալատի նախագահ Սաիմ Օզաքալընը համաժողովին ելույթ ունենալիս անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»։

Օզաքալընը նշել է, որ Էրզրումը ռազմավարական դարպաս է դեպի Կովկաս՝ ընդգծելով Էրզրումի լոգիստիկ հնարավորությունները և կարևորությունը։

Բացի այդ, ըստ նրա, Էրզրումը, տեղակայված լինելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և «Արևելյան Անատոլիայի» գազատարների ճանապարհին, էներգակիրների տեղափոխման տեսանկյունից ռազմավարական հանգույց է։

Նա նշել է․ «Այս տարածաշրջանային ենթակառուցվածքը լրացնող Զանգեզուրի միջանցքը կապելու է Ադրբեջանի արևմտյան տարածքները Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Նախագծի ընդհանուր երկարությունը կազմում է 215 կիլոմետր։ Զանգեզուրի միջանցքի գործարկման արդյունքում ակնկալվում է՝ Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի աճ, լոգիստիկ ծախսերի կրճատում, Էրզրումում, Իգդիրում և Կարսում տնտեսական աշխուժություն և աշխատատեղերի ավելացում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել