Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունիս 11,2025 13:35

Երևան քաղաքում՝

Հունիսի 11-ի ցերեկը, 12-14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 12-14-ի երեկոյան, 15-16-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 11-ի ցերեկը, 12-13-ի կեսօրից հետո, 14-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 11-ի ցերեկը, 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի հունիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 34.7°C (1990թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 8.5°C (1958թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 21.5°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել